Skip Links

News Item

Հայաստանում ԵԱՀԿ-ի աջակցությամբ ներկայացվել է անվտանգության ոլորտի բարեփոխման նախաձեռնությունը

Երևանում, 2013թ. հունիսի 11-ին, ԵԱՀԿ աջակցությամբ մեկնարկած դասընթացի առանցքային թեմաներն են՝ անվտանգության ոլորտի բարեփոխման հայեցակարգն ու զարգացումները...

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Անվտանգության ոլորտում բարեփոխումներ և համագործակցություն

Երևանում, 2013թ. հունիսի 11-ին, ԵԱՀԿ աջակցությամբ մեկնարկած դասընթացի առանցքային թեմաներն են՝ անվտանգության ոլորտի բարեփոխման հայեցակարգն ու զարգացումները: 

Քառօրյա դասընթացը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ Արտաքին գործերի նախարարության, Ավստրիայի Պաշտպանության և սպորտի նախարարության և Ժնևի Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության /ԶՈՒԺՎ/ կենտրոնի  համատեղ նախաձեռնություն է, որը այս թեմայով կազմակերպվել է առաջին անգամ:

«Անվտանգության վերաբերյալ ավանդական հայեցակարգը այժմ վերասահմանվում է՝ ներառելով ոչ միայն պետությունների անվտանգությունը, այլ նաև մարդկանց ապահովությունը և բարեկեցությունը»,- ասաց դեսպան Անդրեյ Սորոկինը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը: «Այս գաղափարի հիմքն է  հանդիսանում անվտանգության անբաժանելիությունը, որը  ամրագրված է ԵԱՀԿ-ի հիմնական սկզբունքներում»:

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը հավելեց. «Հայաստանն արդեն իսկ ձեռնարկել է իր անվտանգության ոլորտի լայնածավալ բարեփոխումներ, որոնք ներառում են Զինված Ուժերը, ոստիկանությունը և անվտանգության համակարգի այլ կառույցներ՝ արդյունավետության որակական մակարդակը բարձրացնելու նպատակով: Դրանք անհրաժեշտ քայլեր են՝ դիմակայելու առկա և հավանական նոր մարտահրավերներին և ես վստահ եմ, որ այս դասընթացը և նրա մասնակիցների ձեռք բերած գիտելիքները կնպաստեն ընթացող գործընթացների հաջողությանը:»

Տարբեր պետական գերատեսչություններից մոտավորապես 30 մասնակիցներ կմասնակցեն միջոցառմանը, որտեղ կքննարկվեն նաև անվտանգության ոլորտի բարեփոխման քաղաքական բնույթը, մարտահրավերները, գենդերային  և կառավարման ասպեկտների հետ առնչությունը, ինչպես նաև անվտանգության ոլորտի գործունեության մեջ պետական և ոչ կառավարական  դերակատարների դերը և ներգրավվածությունը: Դասընթացը վարում են Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության կենտրոնի Անվտանգության ոլորտի միջազգային խորհրդատվական խմբի կողմից:

Անվտանգության ոլորտի բարեփոխումը քաղաքական և տեխնիկական մարտահրավեր է, որը պահանջում է միմյանց հետ համագործակցող պետական և ոչ պետական մասնակիցների ներգրավվածության լայն շրջանակ՝ ավանդական համակարգային սահմանների շուրջ:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան