Skip Links

News Item

Երևանում ԵԱՀԿ-ն և Հայաստանի ոստիկանությունը կազմակերպեցին քննարկում հասարակական կարգի պահպանության վերաբերյալ

Երևանում, 2013թ. հունիսի 4-ին, հանդիպեցին շուրջ 30 ոստիկանության աշխատակից, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության ներկայացուցիչներ ՝ քննարկելու համար Հայաստանում հասարակական կարգի պահպանության բարեփոխումների եղանակները, մասնավորապես՝ փողոցներում և հանրահավաքների ժամանակ պարեկային ծառայության:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Ոստիկանական գործունեություն

Երևանում, 2013թ. հունիսի 4-ին, հանդիպեցին շուրջ 30 ոստիկանության աշխատակից, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության ներկայացուցիչներ ՝ քննարկելու համար Հայաստանում հասարակական կարգի պահպանության բարեփոխումների եղանակները, մասնավորապես՝ փողոցներում և հանրահավաքների  ժամանակ պարեկային ծառայության:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից հրավիրված ոստիկանության հարցերով փորձագետը, որը տարիներ շարունակ դիտորդել էր Հայաստանի ոստիկանության կողմից հասարակական կարգի պահպանությունը, մասնակիցների հետ կիսեց իր տեսակետները:

Հիմնվելով զանգվածային միջոցառումների ժամանակ արված տեսանյութի վրա՝ մասնակիցները փորձեցին լուծումներ առաջարկել այդպիսի իրավիճակներում ոստիկանության ծառայողների կողմից կարգուկանոն պահպանելու հնարավոր միջոցների վերաբերյալ: Ի հավելումն վերոհիշյալ գործողությունների՝ Հայաստանում Հելսինկյան կոմիտե իրավապաշտպան կազմակերպության նախագահ Ավետիք Իշխանյանը ներկայացրեց, ԵԱՀԿ գրասենյակի պատվերով իրականացված, հանրահավաքների ժամանակ հավաքների ազատության պահպանության  դիտարկման արդյունքները:

Գրասենյակը նախատեսում է նաև կազմակերպել դասընթաց 2013թ. հունիսի 6-7-ին, որը պարեկային ծառայության հատուկ գումարտակի նոր աշխատակիցներին կտա հիմնավոր գիտելիք՝ հանրային միջոցառումների ժամանակ պատշաճ ուժ կիրառելու մասին և նրանց կսովորեցնի հաղորդակցային և բանակցային հմտություններ:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան