Skip Links

News Item

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը նպաստում է բանակի և հասարակության միջև համագործակցությանը

Ս.թ. ապրիլի 15-ին խորհրդարանական լսումների ուշադրության կենտրոնում էին զինված ուժերի և քաղաքացիների միջև հարաբերությունների զարգացման ուղիները:

Issued on:
Issued by:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Անվտանգության ոլորտում բարեփոխումներ և համագործակցություն

Ս.թ. ապրիլի 15-ին խորհրդարանական լսումների ուշադրության կենտրոնում էին զինված ուժերի և քաղաքացիների միջև հարաբերությունների զարգացման ուղիները: 

Լսումները կազմակերպվել էին ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, որին մասնակցում էին նաև Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնից ժամանած ներկայացուցիչները (DCAF/ ԶՈւԺՎԺԿ):

Խորհրդարանի անդամները, տարբեր պետական մարմիններից ներկայացուցիչներ և ավելի քան 20 միջազգային ու տեղական փորձագետներ և լրագրողներ քննարկեցին համագործակցության ինստիտուցիոնալ շրջանակները և բարեփոխումների առաջնայնությունները:

«Զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունը,  հետևաբար քաղաքացիների և բանակի միջև ավելի սերտ համագործակցությունը շատ կարևոր են», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը: «Այն ուղղակիորեն կազդի հանրային վստահության մակարդակի վրա, որն էլ իր հերթին կուժեղացնի զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունը»:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի (ԶՈւԺՎԺԿ) տնօրենի տեղակալ Ֆիլիպ Ֆլուրին: Անվտանգության և մարդու իրավունքների ոլորտներում գործող տեղական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները ևս կիսվեցին իրենց մտահոգություններով և առաջարկություններով:   

Լսումներին հաջորդեց աշխատաժողով, որի ընթացքում ԶՈւԺՎԺԿ մասնագետները իրենց փորձը և գիտելիքները փոխանցեցին հայ գործընկերներին: Նրանք քննարկեցին Արևելյան Եվրոպայում անվտանգության ոլորտի բարեփոխումների փորձը և դրանից քաղած դասերը: 

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը աջակցում է Հայաստանում անվտանգության ոլորտի բարեփոխումներին ՀՀ Ազգային Ժողովի հետ ստորագրած համագործակցության հուշագրի և ՀՀ պաշտպանության նախարարության հետ 2011թ. համաձայնեցրած համագործակցության ծրագրի շրջանակներում:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան