Skip Links

Press release

Կիբեռանվտանգությունը Երևանում ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված սեմինարի քննարկման թեմա

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Ահաբեկչության դեմ պայքար

ԵՐԵՎԱՆ, 24 Մայիսի 2012թ. - Կիբեռանվտանգության, տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների անվտանգության հիմնահարցերը գտնվում են երկօրյա սեմինարի առանցքում, որ այսօր մեկնարկել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:

Մասնակիցները կքննարկեն սոցիալական ցանցերի ազդեցությունը քաղաքական փոփոխությունների վրա, անվտանգության և գաղտնիության խնդիրերը սոցիալական ցանցերում, կրիտիկական ենթակառուցվածքների սպառնալիքները և գաղտնիության ու անվտանգության քաղաքականությունը, ինչպես նաև այնպիսի փորձաքննության վերլուծության իրավական և տեխնոլոգիական ասպեկտները, ինչպիսիք են ցանցային, էլ.փոստի և համացանցի, անլար և ձեռքով իրականացվող փորձաքննությունը: Հատուկ ուշադրության կենտրոնում կլինի էլեկտրոնային անձնագրերի վերաբերյալ քննարկումը, քանի որ Հայաստանում ս.թ. հունիսի 1-ից կներդրվի բիոմետրիկ անձնագրերի համակարգ:

<<Կիբեռանվտանգության կառավարման կարևորությունը գնալով մեծանում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և պետությունների` դրանցից կախվածության մեծացման հետ համընթաց>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը. <<Յուրաքանչյուր երկիր, և Հայաստանը բացառություն չէ, պետք է սահմանի համապատասխան պետական վարքագիծ կիբեռ դաշտում, ներդրումներ կատարի հմտությունների և կրթության զարգացման ուղղությամբ` կատարելագործելու տեղեկատվական անվտանգության ոլորտում աշխատող մարդկանց կարողությունները և ապահովելու համագործակցությունը հասարակական, մասնավոր և գիտական ոլորտներում: Այս նախաձեռնությամբ մենք ձգտում ենք նպաստել Հայաստանի այս ջանքերին>>:

Միջոցառմանը մասնակցեցին ներկայացուցիչներ ՀՀ հարկային ծառայությունից,  ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից, Վիեննայում տեղակայված ԵԱՀԿ քարտուղարության անդրազգային սպառնալիքների վարչությունից, մասնավոր կառույցներից, քաղաքացիական հասարակության կազմակերպություններից և կրթական ոլորտից:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը շեշտեց այլ բուհերի հետ կրթական կապերի ընդլայնման կարևորությունը. <<Նման քննարկումները և փորձի փոխանակումը կնպաստեն Հայաստանում պետական և մասնավոր հաստատությունների տեղեկատվական անվտանգության բարելավմանը, ինչպես նաև կիբեռհանցագործությունների դեմ պայքարի էլ ավելի հմտորեն իրականացմանը>>:

Միջոցառումը, որ կազմակերպվել է Հայաստանի Եվրոպական  տարածաշրջանային ակադեմիայի և Նյու-Յորքի Ալբանի պետական համալսարանի կողմից` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, նպատակ ունի ընդլայնել կիբեռ և տեղեկատվական  անվտանգությամբ ու հանցագործություններով զբաղվող պետական տարբեր մարմինների և միջազգային դերակատարների համագործակցությունը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ծրագրում է աջակցել տեղեկատվական անվտանգության վերաբերյալ երեքշաբաթյա դասընթացի անցկացմանը ակադեմիայի ուսանողների և պետական պաշտոնյաների համար ս.թ. օգոստոսին:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան