Skip Links

Press release

ԵԱՀԿ-ն, ԵՄ-ն ընդլայնում են համագործակցությունը Հայաստանի հետ ընտրական գործընթացների շուրջ

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի 2012թ. - Այսօր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը և Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը ստորագրեցին երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր` խթանելու արդյունավետ ընտրական վարչարարությունը, որը նաև ներառում է Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը նպաստող ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագիրը, ինչպես նաև ընտրությունների հետ կապված այլ միջազգային ջանքերը:

Համաձայնագիրը նախատեսում է տրամադրել տեխնիկական, կրթական և տեղեկատվական աջակցություն Հայաստանի ԿԸՀ-ին` առաջիկա 2012 թ. խորհրդարանական ընտրությունների, ինչպես նաև 2013թ. նախագահական ընտրությունների համար:

<<Մտապահելով այն, որ իրական ընտրական բարեփոխումները և ժողովրդավարական ընտրությունների անցկացումը կախված են հիմնականում դերակատարների քաղաքական կամքից ու ռեսուրսներից` միջազգային հանրության դերը` իր դրական ներգրավվածությամբ կարևոր ներդրում է` խթանելու ժողովրդավարական ընտրությունների անցկացումը` միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան >>, նշեց Սորոկինը:

ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիստեան ընդգծեց ԿԸՀ որոշիչ դերը` Հայաստանում ազատ և արդար ընտրությունների երաշխավորման գործում:

Այսօր կնքված համագործակցության համաձայնագրի հիմնական ոլորտները ներառում են` տեխնիկական սարքավորումների տրամադրում <<Ընտրություններ>> ավտոմատացված համակարգի գործունեության բարելավման համար, ԿԸՀ-ի ներքին համակարգչային ցանցի արդիականացում, ընտրական վարչարարությամբ զբաղվող պաշտոնյաների և դիտորդների վերապատրաստում, ինչպես նաև ընտրողների տեղեկատվության և իրազեկության բարձրացման համար նյութերի պատրաստում:

Աջակցության հիմնական մասը կտրամադրվի 1,7 մլն եվրո արժողությամբ ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ` ԵՄ ֆինանսավորմամբ:  Համաձայնագիրը նախատեսում է նաև համագործակցություն այլ միջազգային գործընկերների հետ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը 2000 թ-ից ի վեր տրամադրել է աջակցություն` խթանելու ընտրական բարեփոխումները Հայաստանում: Այն համակարգել և ղեկավարել է ընտրություններով զբաղվող միջազգային աշխատանքային խումբ, ինչպես նաև խթանել միջազգային հանրության` ընտրական օրենսդրության բարեփոխման, ընտրական վարչարարության բարելավման ջանքերը` բարձրացնելով հանրային իրազեկության մակարդակը և աջակցելով տեղական դիտորդական խմբերին:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան