Skip Links

Press release

ԵԱՀԿ-ն աջակցում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մասնագիտական կարողությունների ամրապնդմանը

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)

ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի 2011թ. -  Երևանի քաղաքապետարանի և քաղաքի վարչական շրջանների աշխատակազմի մոտ վաթսուն ներկայացուցիչներ այսօր վկայականներ ստացան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված` պլանավորման և վերահսկողության վերաբերյալ մեկ շաբաթյա ինտենսիվ դասընթացի մասնակցության համար:

Ռոտերդամի Էրազմուս համալսարանի Բնակարանային ապահովման և քաղաքային զարգացման ուսումնասիրությունների ինստիտուտի  չորս փորձագետներ վարեցին դասընթացը նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին: Դասընթացի նպատակն էր նպաստել քաղաքային վարչարարության թափանցիկության ու արդյունավետության բարձրացմանը:

Դասընթացի մասնակիցներն ուսումնասիրեցին քաղաքային կառավարումն ու պլանավորումը, ներդրումային ծրագրերի մշակումն ու իրականացումը, քաղաքի ռազմավարական պլանավորումն ու վերահսկումը, հանրային ծառայությունների` ինչպիսիք են  ջրամատակարարման և թափոնների կառավարման, տրանսպորտի, առողջապահության և կրթության, գնահատումն ու վարչարարությունը:

<<Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մասնագիտական կարողությունների ամրապնդման և լավագույն միջազգային փորձի փոխանակման միջոցով ԵԱՀԿ-ն ձգտում է նպաստել Հայաստանում արդյունավետ կառավարմանը տեղական վարչարարության մակարդակում>>, - ասաց  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան:

Ծրագրի շրջանակներում գրասենյակը նաև վարձել է քաղաքային կառավարման միջազգային խորհրդատու, ով աշխատել է քաղաքապետարանի աշխատակիցների հետ 2011թ. ապրիլից մինչև հունիս`  բարելավելու կառավարման ներքին մեխանիզմները:

Գրասենյակը նաև հովանավորել է Երևանի քաղաքապետարանի միջին կարգի վեց քաղ.ծառայողների մեկ շաբաթյա ուսումնական այցը Վիեննա` ավստրիական գործընկերների հետ փոխանակելու հանրային տրանսպորտի և բնակարանային սոցիալական ապահովման, ինչպես նաև քաղաքի համայնքների զարգացման փորձը:

Գրասենյակը նախաձեռնել է ծրագիրը 2010 թ.` աջակցելու Երևանի քաղաքապետարանի կարողությունների զարգացմանը Երևանի ավագանու առաջին ընտրություններից հետո:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան