Skip Links

Press release

ԵԱՀԿ-ն կաջակցի Հայաստանում Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի գնահատման հետազոտությանը

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Բնապահպանական գործունեություն

ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի 2011թ. - ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան և Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ուղղված թունավոր տեղանքի ռիսկերի գնահատման և էկոլոգիապես անվտանգ վնասազերծման մեթոդի մշակմանը:

Երևանի Նուբարաշեն թաղամասում գտնվող բլուրում թաղվել են մոտ 500 տոննա ժամկետանց պեստիցիդներ և կայուն օրգանական աղտոտիչներ, այդ թվում` ԴԴՏ: Անցյալ տարի ԵԱՀԿ աջակցությամբ մշակվեց արտակարգ իրավիճակի գործողությունների ծրագիր` կանխելու թունաքիմիկատների թափանցումը շրջակա միջավայր:

Տեղանքն այնուամենայնիվ դեռևս վտանգ է ներկայացնում, քանի որ գտնվում է սողանքային ակտիվ գոտում, բնակեցված և գյուղատնտեսական տարածքներին մոտ: Նոր ծրագրի շրջանակներում կիրականացվի գերեզմանոցի` շրջակա միջավայրի ու մարդու առողջությանը սպառնացող ռիսկերի, լցոնված նյութերի բաղադրության ու գեոֆիզիկական իրավիճակի գնահատում, կառաջարկվի տեղանքի վերջնական վնասազերծման մի քանի տարբերակներ:

<<Այս ծրագիրը, որ մենք սկսում ենք այսօր, կարևոր կլինի` շրջակա տարածքի բնակիչների համար անվտանգ միջավայր ապահովելու գործում>>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Քարել Հոֆսթրան.- <<Ես հավատացած եմ, որ մարդկանց համար առկա ռիսկերի գնահատումը, տեղանքի գեոֆիզիկական ուսումնասիրությունը և  սողանքի ու էրոզիայի վտանգների վերլուծությունը կօգնի հստակ պատկերացում կազմել և առաջարկել արդյունավետ լուծումներ>>:

ԵԱՀԿ-ն կտրամադրի կազմակերպչական, տեխնիկական և ֆինանսական աջակցություն ծրագրի իրականացման համար, որ կշարունակվի մինչև 2012թ. դեկտեմբերի վերջ:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան