Skip Links

Press release

ԵԱՀԿ-ն կազմակերպում է երիտասարդական բանավեճեր Հայաստանում

Date:
Place:
Երևան
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Կրթություն

Երևան, 27 նոյեմբերի 2015թ. -  Այսօր Երևանում սկսվել է ազգային բանավեճի մրցույթ՝  ԵԱՀԿ դերը անվտանգության ապահովման գործընթացում թեմայով, որը նվիրված է Հելսինկյան եզրափակիչ ակտի քառասունամյակին:

«Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ  կազմակերպված մրցույթին մասնակցեցին քառասուն ուսանողներ՝  Հայաստանի յոթ բուհերից՝ ներառյալ Երևանից, Իջևանից, Գավառից, Գյումրիից, Գորիսից, Կապանից և Վանաձորից: Մրցույթն ուսանողներին հնարավորություն կընձեռի՝ կատարելագործելու իրենց հրապարակային խոսքի և բանավիճելու հմտությունները:

Մասնակիցները բաժանվել են հինգ մասնակցից  բաղկացած ութ թիմերի: Լավագույն երկու թիմերը կհանդիպեն բանավեճի եզրափակիչ փուլում, որը տեղի կունենա վաղը, և արդյունքում թիմերից մեկը հաղթող կճանաչվի: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած անկախ հանձնաժողովը  կգնահատի մասնակից թիմերին:

«Ինձ համար բանավեճի մասնակցության  գլխավոր ձեռքբերումն այն էր, որ կարողացա խնդիրները դիտարկել տարբեր տեսանկյուններից», - ասաց բանավեճի մասնակից Քաջիկ  Հարությունյանն, ով Գյումրու պետական ​​մանկավարժական ինստիտուտի աշխարհագրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող է. «բանավեճի ընթացքում ես սովորեցի օգտվել տեղեկատվության տարբեր աղբյուրներից, արագ և արդյունավետ հավաքել տեղեկատվություն, ինչպես նաև ներկայացնել տրամաբանական և դիպուկ փաստարկներ»:

Նախքան բանավեճն՝ ուսանողները ծանոթացել են  ԵԱՀԿ պատմությանն ու գործունեությանը:

Համալսարանական բանավեճի ակումբներ են ստեղծվել Հայաստանի մարզերի վեց քաղաքներում և մայրաքաղաք Երևանում՝ խթանելու երիտասարդների քաղաքացիական ակտիվությունը՝ մասնակցության միջոցով: