Skip Links

Press release

ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է Հայաստանի Օրհուս կենտրոններում բնապահպանական իրավունքի շուրջ դասընթացներին

Date:
Place:
ԵՐԵՎԱՆ
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Բնապահպանական գործունեություն

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոս, 2015թ. -- ԵԱՀԿ երևանյան գրասենյակը «Տնտեսաիրավական վերլուծությունների կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ այսօր մարզային Օրհուս կենտրոններում կազմակերպեցին նախատեսված մի շարք դասընթացներից առաջինը, որոնք ուղղված են Օրհուսի կոնվենցիայի երրորդ «հենասյան»՝ արդարադատության մատչելիության շրջանակներում քաղաքացիական հասարակական կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կարողությունների բարձրացմանը:

Այսօրվա դասընթացն անցկացվեց Ապարանի Օրհուս կենտրոնում: Համանման ուսուցողական դասընթացներ կկազմակերպվեն Հայաստանի բոլոր 15 Օրհուս կենտրոններում այս տարվա ընթացքում: Դասընթացների ընթացքում կներկայացվեն իրավաքննական գործընթացների իրավական մեխանիզմները, որպեսզի ամրապնդվեն Կոնվենցիայի չափանիշները տեղեկատվության մատչելիության և հանրային մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև տեղական բնապահպանական իրավունքի դրույթները:   

Գևորգ Դանիելյանը, ով վերոնշյալ ՀԿ-ի փորձագետն է, կներկայացնի տեղական Օրհուս կենտրոնների կողմից բարձրացված հիմնախնդիրների համար իրավական արդյունավետ լուծումներ և կառաջարկի ծագած խնդիրների վարչարարական կարգավորման համապատասխան ուղիներ:  

Դասընթացները նախատեսված են տեղական Օրհուս կենտրոնների ներկայացուցիչների, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների, քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակիցների, գիտական և բիզնես համայնքի համար, որոնց ընթացքում քննարկվելու են Օրհուս կենտրոնների և ինչպես տեղական, այնպես էլ այլ վարչական մարմինների միջև փոխհարաբերությունները: 

Որպես այս դասընթացների արդյունք՝ նախատեսվում է մշակել էկոլոգիական իրավունքի պաշտպանության երաշխավորման համապատասխան մեթոդաբանական ուղեցույց, որը կներառի ինչպես պետական կամ մասնավոր հաստատություններից տեղեկատվություն ստանալու համար դիմումաձևերի օրինակներ, այնպես էլ մի շարք այլ բնույթի փաստաթղթեր: