Skip Links

Press release

ԵԱՀԿ-ն խթանում է համագործակցությունը Կանանց ռեսուրսային կենտրոնների շրջանում Հայաստանում

Date:
Place:
ԵՐԵՎԱՆ
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Գենդերային հավասարություն

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի 2015թ. - Կանանց ռեսուրս կենտրոնների շրջանում համագործակցությունը խթանելու նպատակով՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպել է Կանանց ռեսուրս կենտրոնների եվրոպական ասոցիացիայի՝ «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» պատվիրակության այցը Հայաստան:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2009թ. հիմնադրվել են Կանանց ռեսուրսային կենտրոններ Գորիսում, Կապանում և Մեղրիում: Կենտրոնները ձևավորեցին Սյունիքի կանանց ռեսուրս կենտրոնների ցանցը և 2014 թ.-ին դարձան «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» անդամ:
 

«Կենտրոնները նշանակալից առաջընթաց են արձանագրել վերջին մի քանի տարիների ընթացքում», - նշեց ԵԱՀԿ գրասենյակի ժողովրդավարացման ծրագրերիի ղեկավար Օլիվեր ՄըքՔոյը. «ՎԻՆՆԵՏ Հայաստանի ստեղծումը վկայում է բազմակողմանի համագործակցության մասին և կարող է որպես օրինակ ծառայել մյուս կազմակերպություններին՝ գործակցելու երկրի ներսում և սահմաններից դուրս»:

Այցի ընթացքում «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» ներկայացուցիչները փոխանակեցին իրենց փորձը՝ խթանելու կանանց դերը և մրցունակությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում պետական, մարզային և տեղական մակարդակներում:
 

«ՎԻՆՆԵՏ Շվեդիա» և «ՎԻՆՆԵՏ Եվրոպա» կազմակերպությունների նախագահ և տնօրեն Բրիտ-Մարի Սյոդերբերգ Թորսթենսոնը նշեց. «Քանի դեռ աշխատանքի, աշխատանքային պայմանների, պետության և տարածաշրջանային կայուն աճի համար գենդերային հավասար պայմաններն ու հնարավորությունները՝ այդ թվում կանանց և տղամարդկանց համար նորարարության և ձեռներեցության հնարավորությունները չեն գերակշռում, և քանի դեռ հասարակությունում իշխանության և ազդեցության համամասնական հավասարակշռություն չկա ՝ մենք գործ ունենք խտրականության հետ»:
 

«ՎԻՆՆԵՏ Հայաստանի» նախագահ Ռուզաննա Տոռոզյանը կարևորեց ռեսուրս կենտրոնների ազդեցությունը գյուղական համայնքներում, որտեղ ցանցը ստեղծել է շուրջ հարյուր աշխատատեղի հնարավորություն կանանց համար. «Ներգրավված լինելով արհեստագործական ծրագրերում, այդ կանայք ոչ միայն պատրաստում են գորգեր, հուշանվերներ և այլ արտադրանք, այլև վերականգնում են հին ավանդական արհեստները: «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» նաև աշխատում է՝ խթանելու կանանց քաղաքական հզորացումը, որի վկայությունն է այն, որ Սյունիքն ունի ամենաշատ կին ներկայացուցիչները տեղական իշխանություններում»:
 

Այցի ընթացքում «ՎԻՆՆԵՏ Եվրոպայի» պատվիրակությունը հանդիպեց պետական ​​մարմինների ներկայացուցիչների հետ Երևանում և այցելեց Գորիս՝ ծանոթանալու գործունեության հետ և քննարկելու հետագա համագործակցությունը: «ՎԻՆՆԵՏ Հայաստանը» ներառում է Գորիսի, Կապանի, Մեղրիի, Սիսիանի, Դիլիջանի, Իջևանի ու Եղեգնաձորի Կանանց ռեսուրսային կենտրոնները:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան