Skip Links

Press release

ԵԱՀԿ-ն խթանում է ոստիկանության բարեփոխումների գործընթացը Հայաստանում

Date:
Place:
ԵՐԵՎԱՆ
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Ոստիկանական գործունեություն

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի 2014թ. - Ոստիկանության բարեփոխումը՝ որպես քրեական արդարադատության խթանման միջոց՝ դա է ԵԱՀԿ-ի կողմից հրատարակված նոր ուղեցույցի թեման, այն այսօր ներկայացվեց Հայաստանի ոստիկանության կրթահամալիրի անձնակազմին և ուսանողներին:

Ուղեցույցը պարունակում է գործնական միջոցառումների կոնկրետ օրինակներ առ այն, թե ինչպես ոստիկանության բարեփոխումների շրջանակում բարելավել համագործակցությունը քրեական արդարադատության տարբեր ինստիտուտների, համապատասխան պետական մարմինների, ինչպես նաև անվտանգության և արդարադատության ոլորտներում ծառայություններ մատուցող ոչ պետական կառույցների և քաղաքացիական հասարակության միջև:  

Հրատարակությունը ներկայացվեց նաև երեկ՝ ոստիկանության գործունեության հաշվետվողականության և թափանցիկության վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, որոնք  կազմակերպվել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ: Նույն օրը, ուղեցույցը ներկայացվեց նաև ոստիկանության շտաբում՝ ոստիկանության ղեկավարությանն ու ոստիկանական բարեփոխումների քաղաքականությունը մշակող աշխատակիցներին:

 «Բարեփոխումները քրեական արդարադատության մեկ հատվածում պետք է ներդաշնակեցվեն այլ ոլորտներում բարեփոխումների հետ՝ բարելավելու ողջ քրեական արդարադատության գործընթացը և անվտանգության և արդարադատության մատչելիությունը բոլորի համար», - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը. «Այս ուղեցույցը օգտակար կլինի Հայաստանի ոստիկանության համար, որը ներկայումս լուրջ բարեփոխումների ընթացքում է»:

Նշված նախաձեռնությունից բացի, այս շաբաթվա ընթացքում՝ Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնի հետ համատեղ կազմակերպվեցին  դասընթացներ ընտանեկան բռնության կանխարգելման, անչափահաս իրավախախտների և հանցագործության կատարման վայրի զննության վերաբերյալ:

Ուղեցույցը թարգմանվել է հայերեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ այն հասանելի դարձնելու համար հիմնական բոլոր դերակատերներին, ովքեր ներգրավված են ոստիկանության բարեփոխումների գործընթացում: