Skip Links

Press release

ԵԱՀԿ-ն խթանում է դպրոցականների շրջանում մարդու իրավունքների իրազեկվածությունը Հայաստանում

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Մարդու իրավունքներ

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի 2013թ. -  Ս.թ. նոյեմբերի 17-ին Գյումրիում՝ Շիրակի մարզում տեղի կունենա ինտելեկտուալ խաղ-մրցույթ, որի նպատակն է խթանել մարդու իրավունքների մասին գիտելիքներն ու իրազեկվածությունը բարձր դասարանների աշակերտների շրջանում:

Միջոցառումը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի /ՄԻՊ/ գրասենյակի և «Երևանի ինտելեկտուալ խաղերի ակումբ»-ի հետ համատեղ՝ նշելու հանդուրժողականության միջազգային օրը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մարդու իրավունքների ծրագրի ղեկավար Ռադկա Բզոնկովան նշեց. «Մարդու իրավունքների մասին դպրոցականների ուսուցանումը՝  նրանց զինում է իրենց իրավունքները լիարժեքորեն գնահատելու և այլոց իրավունքները հարգելու  անհրաժեշտ գիտելիքներով: Ինտերակտիվ խաղի միջոցով մարդու իրավունքների մասին իրազեկումը ուրախ և զվարճալի մթնոլորտում  խթանում է փոխադարձ հարգանքը, փոխըմբռնումը և հանդուրժողականության արժեքները»:

Մասնակիցների թվում են ավագ դպրոցի հիսունչորս աշակերտներ՝ Երևանից, Գյումրիից և Վանաձորից, ովքեր արդեն ուսումնասիրել են մարդու իրավունքների թեմաները՝ հասարակագիտության առարկայի շրջանակում: Հաղթող թիմը կպարգևատրվի բուի արձանիկով, որը հանդիսանում է իմաստության և գիտելիքների խորհրդանիշ:

Մարդու իրավունքների պաշտպանի Գյումրու մարզային գրասենյակի ներկայացուցիչ Սիրակ Եղիազարյանը հավելեց. «Մարդու իրավունքների պաշտպանի առանցքային գերակայություններից մեկն է  մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացումը: Հուսով եմ, որ խաղի մասնակիցները կկիսեն նոր գիտելիքները իրենց հասակակիցների հետ»:

Նախքան մրցույթը՝ դպրոցականները հանդիպել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության և խթանման ոլորտներում պետական ​​մարմինների ներկայացուցիչների հետ: Մասնավորապես, նրանք հանդիպել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների, ՀՀ Ազգային Ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի, ՀՀ վճռաբեկ դատարանից դատավորի հետ, ինչպես նաև այցելեցին Պաշտպանի Գյումրու և Վանաձորի մարզային գրասենյակներ:


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան