Skip Links

Press release

ԵԱՀԿ-ն խթանում է ներդրումները Սյունիքի մարզում

Date:
Source:
OSCE Office in Yerevan (closed)
Fields of work:
Տնտեսական գործունեություն

ԿԱՊԱՆ, Սյունիքի մարզ, 11 նոյեմբերի 2013թ. – Այսօր մեկնարկեց Սյունիքում ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ և  Սյունիքի մարզպետարանի կողմից կազմակերպված եռօրյա ֆորումը՝ ուսումնասիրելու ներդրումների հեռանկարները հեռավոր Սյունիքի մարզում:

Սյունիքի մարզը գտնվում է Հայաստանի հարավում և մեծապես կախված է հանքաարդյունաբերությունից: Ֆորումի նպատակն է ներկայացնել ոչ հանքարդյունահանման ներդրումային հնարավորությունները մասնավոր ներդրողներին և դրամաշնորհային կազմակերպություններին: Ակնկալվում է, որ նոր ներդրումները կդիվերսիֆիկացնեն մարզի տնտեսությունը `ստեղծելով աշխատատեղեր և եկամուտներ արդյունաբերության այլընտրանքային ոլորտներում:

«ԵԱՀԿ-ն հանձն է առել օգնել Հայաստանի կառավարությանը դիվերսիֆիկացնել տնտեսական զարգացման հնարավորություննեըր Սյունիքի մարզում և նվազագույնի հասցնել տնտեսական անվտանգության ռիսկերը: Առաջին ներդրումային համաժողովը և տնտեսական դիվերսիֆիկացիայի ծրագիրը, որի մշակմանը մենք աջակցել ենք անցյալ տարի, ինչպես նաև աջակցությունը, որ մենք խթանում ենք մեր գործընկեր կազմակերպությունների միջոցով, կօգնի լուծել այս կարեւոր խնդիրը», - նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:

Մի շարք թեմատիկ նիստեր տեղի կունենան համաժողովի ընթացքում, որին  մասնակցում են բարձրաստիճան ներկայացուցիչներ կենտրոնական և տեղական իշխանություններից, դիվանագիտական ​​առաքելություններից և մասնավոր ընկերություններից: Թեմաներն ընդգրկում են գյուղատնտեսական արտադրանքի, սննդամթերքի վերամշակման և զբոսաշրջային ոլորտների զարգացման հնարավորությունները:  Ֆելիքս Քյումի-Ամպոֆոն, ով ԵԱՀԿ փորձագետ է Միացյալ Թագավորությունից, միջոցառման մասնակիցներին ներկայացրեց տնտեսական զարգացման մոդելավորումը՝ որպես ներդրումային խթանման գործիք:

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հավելեց. «Սյունիքի մարզը լիովին չի օգտագործում գյուղատնտեսության, զբոսաշրջության և վերամշակման մրցունակ ռեսուրսները, որոնք կարող են ստեղծել նոր աշխատատեղեր, եկամուտներ և բարձրացնել հարկային վճարումները ազգային բյուջե: Մինչ լեռնահանքային արդյունաբերությունը շարունակում է մնալ Սյունիքում հիմնական եկամուտների աղբյուր, մենք ունենք հստակ ու հանձնառու մոտեցում՝ հավասարակշռելու այդ այլ հնարավորությունների հետ: Այն գիտելիքը, հմտությունները և հանձնառությունները, որ տրամադրում է ԵԱՀԿ-ն, կարող է նպաստել տնտեսական դիվերսիֆիկացիայի նախաձեռնությունների թե՛ պլանավորմանը և թե՛ իրականացմանը»:

Պաշտոնական քննարկումներից դուրս՝ միջոցառումը նաև ներառում է մի շարք այցելություններ տեղական արտադրամասեր, բնապահպանական ծրագրեր և զբոսաշրջային վայրեր մասնակիցների համար, որպեսզի նրանք անմիջականորեն ծանոթանան տարածաշրջանի հնարավորություններին:

Միջոցառման մյուս գործընկերների շարքում են «Շուկաներ Մեղրիի համար» ծրագիրը, «Վորլդ Վիժն Հայաստանը», «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն և Սյունիքի մարզի քաղաքային իշխանությունները:

 

 


Contacts

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ

ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Սունդուկյան փ. 64/1
0012
Երևան
Հայաստան