Video
Անվտանգությունը սկսվում է...
«Անվտանգությունը սկսվում է» կարճ ֆիլմ է, որտեղ ներկայացվում է, թե ինչ է նշանակում «անվտանգություն»-ը, որը պատրաստվել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության /ԵԱՀԿ/ կողմից:
Անվտանգությունը ոչ միայն պետությունների միջև խաղաղ հարաբերություններն են, այլ նաև հարցեր, որոնք ազդում են մեր առօրյա կյանքի վրա: ԵԱՀԿ-ն աշխատում է անվտանգության բոլոր այս ասպեկտների ասպարեզում, սկսած սպառազինությունների վերահսկողությունից, ահաբեկչության դեմ պայքարից և արդյունավետ կառավարումից ընդհուպ մինչև շրջակա միջավայրի, մարդկանց, զենքի և թմրանյութերի թրաֆիքինգի դեմ պայքարի, ժողովրդավարացման, մամուլի ազատության և փոքրամասնությունների իրավունքների հարցերը: Իր 57 մասնակից պետություններով Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում՝ ԵԱՀԿ-ն աշխարհի խոշորագույն տարածաշրջանային անվտանգության կազմակերպություն է, որ օգնում է ապահովել խաղաղություն, ժողովրդավարություն և կայունություն ավելի քան մեկ միլիարդ մարդկանց համար: //osce.org- Credit:
- © OSCE
- ID:
- 104574
- Date:
- Source:
- OSCE Main Website