Ռեսուրսներ
Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն
Հրատարակությունը տրամադրում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ գործնական և արդիական ուղենիշներ՝ տեղական մասնավոր ձեռնարկությունների, այդ թվում `ՓՄՁ-ների և խոշոր կորպորացիաների, հանրային կազմակերպությունների և հաստատությունների համար՝ ներկայացնելու նրանց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հասկացություններն ու սկզբունքներն, ինչպես նաև օգնելու մշակել և իրականացնել միջնաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություններ՝ Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխան:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: