Ռեսուրսներ
Մամուլի ազատությունը Հայաստանում 2013 թ.
«Մամուլի ազատությունը Հայաստանում 2013-ին. հիմնական խնդիրները եւ մարտահրավերները» գիրքն ամփոփում է 2013 թվականին Հայաստանում լրագրողների եւ զանգվածային լրատվության միջոցների առջեւ ծառացած հիմնական խոչընդոտները, որոնք դրսեւորվել են բռնությունների ու ճնշումների, նրանց դեմ ներկայացված դատական հայցերի տեսքով: Քննության են առնվել նաեւ Հայաստանի մեդիա միջավայրի զարգացման այլ խոչընդոտներ, ինչպիսիք են ինքնագրաքննությունը, գրագողությունը, անառողջ մրցակցությունը, տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված՝ տպագիր մամուլի անկումը, պրոֆեսիոնալիզմի պակասը եւ այլն: Այն նախատեսված է լրագրողների, իրավաբանների, խոսքի եւ մամուլի ազատության խնդիրներով զբավող փորձագետների, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների, ինչպես նաեւ ընթերցող լայն հասարակայնության համար: Գիրքը պատրաստվել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: