OSCE Office in Yerevan

Press release

ԵԱՀԿ և ԵՄ աջակցեցին Հայաստանում ընտրությունների ժամանակ ոստիկանության դերի վերաբերյալ քննարկմանը

ԵՐԵՎԱՆ, 13-ն ապրիլի, 2012 – Այսօր Երևանում կլոր սեղան-հանդիպման ընթացքում   քննարկվեց ընտրությունների ժամանակ ոստիկանության դերի և գործառույթների հարցերը, ներառյալ` համագործակցությունը ընտրական հանձնաժողովների, քաղաքական կուսակցությունների, դիտորդների հետ, ինչպես նաև կապը քաղաքացիների հետ:

Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ` ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Եվրամիության ֆինանսական օժանդակությամբ:

Աշխատանքային քննարկման նպատակն էր պարզել տարբեր իրավապահ մարմինների դերը ընտրական գործընթացների բոլոր փուլերում և նրանց կապը ընտրական կառույցների հետ, ինչպես նաև տեղեկացնել այդ մասին բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում` քաղաքական կուսակցություններին, ընտրական մարմիններին, դիտորդներին, ԶԼՄ-ին, միջազգային կազմակեպություններին և լայն հասարակությանը:

«Առաջիկա ընտրությունների սահուն անցկացումն ապահովելու գործում ոստիկանության դերը չի կարելի թերագնահատել», - ասաց ՀՀ ոստիկանության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը և շարունակեց, - «Այսօրվա քննարկման գլխավոր նպատակն է ներկայացնել ընտրությունների նախապատրաստման համար մինչև այժմ Ոստիկանության ձեռնարկած միջոցառումները և լսել մասնակիցների տեսակետներն ու առաջարկները»:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը հավելեց. «Ես ուրախ եմ տեսնել իրավապահ մարմինների շարունակական ջանքերը` լինել կանխատեսելի և թափանցիկ հանրության համար և տեղեկացնել հասարակությանը, թե ինչպես է ոստիկանությունը անդրադառնալու հանրության ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրներին: Այսօրվա միջոցառումը առաջինն է իր շարքում, և մենք խրախուսում ենք ներկա գտնվող ոստիկանության, ԶԼՄ-ների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներին լայնորեն տարածել այսօր հնչած զեկույցների և քննարկումների արդյունքները«:

«Թափանցիկությունը շատ կարևոր է ընտրական գործընթացի նկատմամբ հասարակության վստահությունն ունենալու համար», նշեց Եվրամիության պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը: «Ոստիկանությունը կարևոր դեր ունի այս գործում, և մենք հույս ունենք, որ իրապես կապահովի թափանցիկություն և դրանով կհավաստիացնի ընտրողներին իրենց ընտրության կարևորության մասին»:

Մասնակիցները քննարկեցին ոստիկանության` ընտրությունների հարցերով նորաստեղծ օպերատիվ շտաբի գործառույթները, ինչպես նաև ընտրացուցակներում հնարավոր անճշտությունների վերացման գործընթացին հասարակության ներգրավվածության, ընտրախախտումների մասին ոստիկանության հաղորդումների ներկայացման ընթացակարգերի և դրանց արագ արձագանքման ուղիների վերաբերյալ: Քննարկված թեմաներից էին նաև ընտրական հանձնաժողովների և ոստիկանության ստորաբաժանումների համագործակցությունը, լրատվամիջոցներին տեղեկատվության տրամադրումը, քվեարկության օրը ոստիկանության ուժերի ծառայության անցկացումը, պարեկապահակային ծառայության իրականացումը, հասարակական կարգի ու հասարակական անվտանգության ապահովումը:

Աշխատանքային քննարկումը Հայաստանում ընտրական գործընթացների հզորացմանն ուղղված 1.7 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի մասն է, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

Contacts

  • Gohar Avagyan
  • National Public Information Officer
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 22 96 10
    Office: +374 10 22 96 11
    Office: +374 10 22 96 12
    Mobile: +374 91 436389
  • gohar.avagyan@osce.org
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 229610
    Fax: +374 10 229615
  • yerevan-am@osce.org