ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Հայաստանի ոստիկանությունն ամրապնդում են համագործակցությունը
2011թ.-ի ապրիլի 21-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Սերգեյ Կապինոսը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանը ստորագրեցին ՀՀ ոստիկանության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև 2008 թ. նոյեմբերին կնքած Համագործակցության մասին հուշագրի Լրացուցիչ արձանագրություն:
Վերստին ընդգծելով Հայաստանում ժողովրդավարական ոստիկանության զարգացման կարևորությունը` փաստաթուղթը մասնավորապես նախատեսում է ՀՀ ոստիկանության կառուցվածքում Ոստիկանության բարեփոխումների բաժնի ստեղծումը, որը կհամակարգի բարեփոխումների իրականացման գործընթացը: Բացի այդ փաստաթուղթն անդրադառնում է Ոստիկանության գործունեության գնահատման չափանիշներին` իբրև արդյունավետ միջոց ընդունելով հասարակական կարծիքի հարցումները:
Արձանագրությունը պարունակում է նաև դրույթներ կապված ոստիկանական կրթության, համայնքային ոստիկանության և հասարակական կարգի պահպնության գծով ԵԱՀԿ փորձագետների ներգրավման հետ: