Publications
ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների մեկնաբանություններ
Publishing date: 11 Հոկտեմբերի 2011
Content type: Ուսումնասիրություն / զեկույց
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մարդու իրավունքներ, Օրենքի գերակայություն
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Գիրքը պատրաստվել է ՀՀ դատավորների միության կողմից՝ ՀՀ վճռաբեկ դատարանի հետ համագործակցությամբ, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն պարունակում է ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական գրախոսականներ, վերլուծություններ և ընտրված որոշումների մեկնաբանություններ: Հրատարակությունը ներառում է մարդու իրավունքների խնդիրների հետ կապված առավել վիճահարույց քրեական գործերի 30 որոշումների մանրամասն վերլուծություն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման գործընթացը. Հայաստանում դրանց կատարման խնդիրներն ու առանձնահատկությունները
Publishing date: 27 Մայիսի 2011
Content type: Ուսումնասիրություն / զեկույց
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մարդու իրավունքներ, Օրենքի գերակայություն
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Այս ուսումնասիրությունն իրականացվել է Հայաստանի Փաստաբանների պալատի հետ համագործակցությամբ և ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ՝ վերլուծելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի նկատմամբ կայացված վճիռների իրականացման առաջընթացը: Այն ուսումնասիրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթների հետ համապատասխանությունը՝ ազգային վարույթի դատական գործերի վերսկսման համար, մատնանշում օրենսդրական և համակարգային բացերը և ներկայացնում հետագա բարեփոխումների առաջարկություններ: Այն ներառում է տեղեկատվություն 25 վճիռների վերաբերյալ՝ կայացված մինչ 2010թ. դեկտեմբերը:
ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ
Publishing date: 16 Հունվարի 2011
Content type: Ուսումնասիրություն / զեկույց
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Օրենքի գերակայություն
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Այս մեկնաբանությունների ժողովածուն, որ տպագրվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և GTZ-ի ֆինանսական աջակցությամբ, 68 փորձագետների կոլեկտիվ աշխատանքի արդյունք է: Գիրքը խմբագրվել է ՀՀ սահմանադրական դատարանի նախագահի կողմից: Այն վերլուծում և բացահայտում է ՀՀ Սահմանադրության հիմնարար արժեքները, սկզբունքներն ու նպատակները: Գիրքը նախատեսված է թե փորձագետների, թե լայն հասարակության համար: