Ռեսուրսներ
Ձեռքի աշխատանքների զարգացման ծրագիր ՀՀ Սյունիքի մարզում
2 Հոկտեմբերի 2015
2009 թ.-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ Սյունիքի մարզի երեք քաղաքներում՝ Կապանում, Մեղրիում և Գորիսում ստեղծվեցին կանանց ռեսուրս կենտրոններ՝ տարածաշրջանի կանանց տնտեսական և քաղաքական ակտիվությունը բարձրացնելու նպատակով: Ռեսուրս կենտրոններին կից բացվեցին ձեռքի աշխատանքների ակումբներ: Վերջերս նմանատիպ ակումբ էլ ստեղծվեց Սիսիան քաղաքում: Տարածաշրջանի շուրջ 120 կին այսօր ներգրավված են ակումբների աշխատանքներում: Նրանք զբաղվում են հելյունագործությամբ, կարպետագործությամբ, կավագործությամբ և ասեղնագործությամբ: