Events
Ժողովրդավարության ամառային դպրոց
Երբ
29 Հունիսի 2015 (Ամբողջ օրը) - 3 Հուլիսի 2015 (Ամբողջ օրը)
Որտեղ
Երևան, Հայաստան
Կազմակերպիչներ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ
Քսան երկու ավագ դպրոցի սաներ Հայաստանի տարբեր մարզերից կմասնակցեն մեկ-շաբաթյա ամառային դպրոցի, որ կազմակերպում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը: Դպրոցի նպատակն է բարձրացնել երիտասարդների գիտելիքները ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ: Մասնակիցները կայցելեն տարբեր պետական ատյաններ, այդ թվում ՀՀ Նախագահի գրասենյակ, ՀՀ Ազգային Ժողով, Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ՀՀ ոստիկանություն, ՀՀ պաշտպանության նախարարություն: Նրանք նաև կմասնակցեն մի շարք սեմինարների մարդու իրավունքների ոլորտում փորձագետների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչերի և պատգամավորների մասնակցությամբ՝ ժողովրդավարության հետ առնճվող մի շարք հարցերի շուրջ: