Events
Խտրականության արգելքի վերաբերյալ զարգացումները միջազգային և ներպետական իրավունքում թեմայով սեմինար
Երբ
8 Մայիսի 2015 (Ամբողջ օրը)
Որտեղ
Երևան, Հայաստան
Կազմակերպիչներ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, Եվրոպայի Խորհուրդ, Եվրոպական Միություն, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ
Սեմինարը կազմակերպված է "Փաստաբանների և իրավապաշտպանների կարողությունների ամրապնդումը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի /ՄԻԵԿ/ և Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի /ՎԵՍԽ/ ներպետական կիրառման նպատակով" Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ ծրագրի շրջանակներում՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՄԱԿ—ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցությամբ: Սեմինարի ընթացքում միջազգային և տեղի փորձագետները հայ իրավաբանների և իրավապաշտպանների հետ կքննարկեն խտրականության դեմ ուղղված սկզբունքներն ու հասկացությունները, ՀՀ դատարանների կողմից կիրառվող ստանդարտները և խտրականության արգելքի գործերով ՄԻԵԴ-ի վերջին զարգացումները: