Events
Սոցիալական ոլորտի կոռուպցիոն ռիսկերը
Երբ
22 Ապրիլի 2015 (Ամբողջ օրը)
Որտեղ
Արարատ, Արմավիր
Կազմակերպիչներ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, Եվրամիության պատվիրակություն, Հայ երիտասարդ իրավաբանների ընկերակցություն, Ինֆորմացիայի ազատության կենտրոն
Միջոցառման նպատակն է վերհանել սոցիալական ոլորտի կոռուպցիոն մարտահրավերները և քննարկել քաղաքացիական հասարակության, մարզի պետական ատյանների, ԶԼՄ-ների և միջազգային հանրության միջև համատեղ գործողությունների հնարավորությունները, որոնք կխթանեն հակակոռուպցիոն բարեփոխումները Հայաստանում: Կլոր սեղանը մաս է կազմում "Հակակոռուպցիոն բազմակողմանի խթանում" ծրագրի, որն իրականացվում է Հայ երիտասարդ իրավաբանների ընկերակցության կողմից Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հետ գործընկերությամբ՝ Եվրամիության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի համատեղ ֆինանսավորմամբ: