Events
Մարդու իրավունքների թեմայով դասընթաց
Երբ
14 Ապրիլի 2015 (Ամբողջ օրը) - 16 Ապրիլի 2015 (Ամբողջ օրը)
Որտեղ
Աղվերան, Հայաստան
Կազմակերպիչներ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, ՀՀ պաշտպանության նախարարություն, "Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների" ՀԿ
"Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների" ՀԿ-ն ԵԱՀԿ աջակցությամբ կկազմակերպի Մարդու իրավունքների թեմայով դասընթաց ուսուցանողների համար, որին կմասնակցեն զինված ուժերի մոտ 25 ներկայացուցիչ Հայաստանի կենտրոնական մարզերից: Դասընթացի նպատակն է ուժեղացնել մարդու իրավունքների պաշտպանությունը զինված ուժերում: Ուսուցման մեթոդաբանությունը հիմնված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ձեռնարկի և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից մշակված ուսուցողական ձեռնարկի վրա: