Events
"Սահմանային իրականություն" ցուցահանդես մարդու իրավունքների օրվա կապակցությամբ
Երբ
10 Դեկտեմբերի 2014 (Ամբողջ օրը)
Որտեղ
Արմավիր, Արմավիրի մարզ
Կազմակերպիչներ
ԵԱՀԿ երևանյան գրասենյակ, ՀՀ արդարադատության նախարարություն, "Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն"
Միջազգային մարդու իրավունքների օրվա կապակցությամբ կազմակերպվում է "Սահմանային իրականություն" ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող դատապարտյալների ձեռքի աշխատանքները: Միջոցառման նպատակն է ընդգծել քրեակատարողական հիմնարկներում տարվող վերականգնողական աշխատանքների դերը և կարևորել դատապարտված անձնաց հասարակություն հաջող վերաինտեգրման հնարավորությունները: