Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն
Երբ
Որտեղ
Կազմակերպիչներ
ԵԱՀԿ-ն և միջազգային գործընկերները իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, քաղաքացիական ակտիվության, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների, համայնքային ծառայության և ազատ խոսքի խթանման դիրքերից: Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը մի շարք օտարերկրյա առաքելությունների առաջին համատեղ նախաձեռնությունն էր, որով 2012թ.-ից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: