Ռեսուրսներ
Մենեջմենթը պաշտպանության ոլորտում
Գիրքը առաջինն է "Անվտանգության և պաշտպանության մենեջմենթ" մատենաշարում, որ նախաձեռնել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնը: Հրապարակումների շարքը ներկայացնում է անվտանգության և պաշտպանության ռազմավարության ձևավորման և իրականացման սկզբունքներն ու դիրքորոշումները, հայեցակարգային հետազոտության արդյունքները, անդրադառնում է նաև անվտանգության համակարգի կազմակերպությունների, կազմակերպական գործընթացների և ռեսուրսների փոխակերման և կառավարման ոլորտներում կուտակված լավագույն փորձի օրինակներին:
Գրքի հայերեն թարգմանությունն ու հրատարակումը իրականացրել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակը:
Սույն հրատարակության մեջ արտահայտված տեսակետները, կարծիքները, մեկնաբանություններն ու այլ տեղեկատվությունը հնարավոր է չարտահայտեն Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) տեսանկյունը և չհամընկնեն ԵԱՀԿ մոտեցումների հետ, եթե ուղղակիորեն նշված չէ, որ ԵԱՀԿ-ն է հանդիսանում սույն փաստաթղթի հեղինակը: