Նորություններ
News and press releases
Նորություններ և մամլո հաղորդագրություններ ԵԱՀԿ գործունեության մասին
ԵԱՀԿ-ն կազմակերպում է ժողովրդավարության ամառային դպրոց Հայաստանում ավագ դպրոցների աշակերտների համար
Publishing date: 6 Հուլիսի 2015
Content type: News
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Ժողովրդավարացում, Երիտասարդություն
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված «Ժողովրդավարության ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում Հայաստանի տարբեր մարզերի ավագ դպրոցների երկու տասնյակ աշակերտների համար հունիսի 29-ից հուլիսի 4-ը նախաձեռնվել էին մի շարք ուսումնական սեմինարներ, ճանաչողական այցեր և հանդիպումներ ոլորտի լավագույն մասնագետների հետ՝ նվիրված ժողովրդավարության բազում հիմնահարցերի:
ԵԱՀԿ-ն և իր միջազգային գործընկերները հանձնեցին համընդհարուր իրավունքների մրցանակները Հայաստանում
Publishing date: 5 Հունիսի 2015
ԵԱՀԿ-ն և իր միջազգային գործընկերները 2015թ. հունիսի 4-ին տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, հաշվետու կառավարման, տեղական ինքնակառավարման ոլորտի բարեփոխումների ու ազատ խոսքի խթանման դիրքերից:
Ոստիկանության և հասարակության միջև համագործակցության վերաբերյալ քննարկում Երևանում
Publishing date: 4 Հունիսի 2015
Content type: News
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
Համայնքային ոստիկանության՝ հանցագործության կանխարգելման և հանրություն-ոստիկանություն գործընկերության ամրապնդման դերը 2015թ. հունիսի 4-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության (ԶՈՒԺՎ) Ժնևի կենտրոնի կողմից համատեղ կազմակերպված համաժողովի ուշադրության կենտրոնում էր:
ԵԱՀԿ գործող նախագահ Դաչիչը կայցելի Հայաստան
Publishing date: 30 Մայիսի 2015
Content type: Մամլո հաղորդագրություններ
Where we are: OSCE Chairmanship, OSCE Office in Yerevan (closed)
What we do: Հակամարտությունների կանխարգելում և լուծում
ՎԻԵՆՆԱ, մայիսի 30, 2015 թ.- ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը կայցելի Հայաստան ս.թ. հունիսի 3-ին: Նա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների անդամներին, կայցելի նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակ:...
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանի ամերիկյան համալսարանին տրամադրում է լաբորատոր սարքավորումներ
Publishing date: 21 Մայիսի 2015
Content type: News
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Հակամարտությունների կանխարգելում և լուծում
Մայիսի 21, 2015թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Պատասխանատու հանքարդյունաբերություն կենտրոնին» նվիրաբերեց շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի ստուգման շարժական սարքավորումներ և պարագաներ:
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ մշակվել է ուղեցույց սոցիալական ծառայությունների վերաբերյալ՝ խթանելու երեխաների իրավունքների պաշտպանությունը Հայաստանում
Publishing date: 14 Մայիսի 2015
Content type: Մամլո հաղորդագրություններ
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մարդու իրավունքներ
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի 2015թ.- ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, Ոստիկանության և «Երեխաների աջակցության կենտրոնի» համատեղ կազմակերպված կլոր սեղան-քննարկման ուշադրության կենտրոնում էր ոլորտում տարբեր դերակատարների ջանքերի համակարգումը՝ երիտասարդության և երեխաների շրջանում իրավախախտումները կանխելու նպատակով:
ԵԱՀԿ / ԺՀՄԻԳ աշխատաժողովը Հայաստանում կարևորում է քաղաքականության և օրինաստեղծ գործընթացների ազդեցության պատշաճ գնահատման անհրաժեշտությունը
Publishing date: 13 Մայիսի 2015
Content type: News
Where we are: OSCE Office for Democratic Institutions and Human Rights, OSCE Office in Yerevan (closed)
What we do: Ժողովրդավարացում
2015 թ. մայիսի 12-ին և 13-ին Ծաղկաձորում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ), Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպված աշխատաժողովի առանցքային թեման էր ազդեցության գնահատումը՝ որպես ավելի լավ օրենսդրություն ձևավորելու արդյունավետ գործիք: