Նորություններ
News and press releases
Նորություններ և մամլո հաղորդագրություններ ԵԱՀԿ գործունեության մասին
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հայտարարությունը
Publishing date: 30 Հուլիսի 2016
Content type: Մամլո հայտարարություն
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Հակամարտությունների կանխարգելում և լուծում
Մենք հետևում ենք զարգացումներին մեծ մտահոգությամբ: Մենք ցավում ենք ևս մեկ ոստիկանի մահվան կապակցությամբ, և մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին: Իրավիճակի զարգացման վտանգից խուսափելու համար, մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, չդիմել բռնության և զերծ մնալ սադրանքներից: Իրավիճակը պետք է կարգավորվի և հասարակական կարգը վերականգնվի օրենքի գերակայությանը համապատասխան:
ԵԱՀԿ գործող նախագահ Դաչիչը կայցելի Հայաստան
Publishing date: 30 Մայիսի 2015
Content type: Մամլո հաղորդագրություններ
Where we are: OSCE Chairmanship, OSCE Office in Yerevan (closed)
What we do: Հակամարտությունների կանխարգելում և լուծում
ՎԻԵՆՆԱ, մայիսի 30, 2015 թ.- ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը կայցելի Հայաստան ս.թ. հունիսի 3-ին: Նա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին և ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին, ինչպես նաև քաղաքական կուսակցությունների անդամներին, կայցելի նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակ:...
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը Հայաստանի ամերիկյան համալսարանին տրամադրում է լաբորատոր սարքավորումներ
Publishing date: 21 Մայիսի 2015
Content type: News
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Հակամարտությունների կանխարգելում և լուծում
Մայիսի 21, 2015թ. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) «Պատասխանատու հանքարդյունաբերություն կենտրոնին» նվիրաբերեց շրջակա միջավայրի աղտոտվածության մակարդակի ստուգման շարժական սարքավորումներ և պարագաներ:
Մարդու իրավունքները և խտրականության կանխարգելումը՝ Երևանում ԵԱՀԿ աշխատաժողովի ուշադրության կենտրոնում
Publishing date: 24 Մարտի 2015
Content type: News
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
Երևանում 2015թ. մարտի 20-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ Եվրոպայի խորհրդի և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի գրասենյակի համագործակցությամբ՝ իրավաբանների և իրավապաշտպանների համար կազմակերպված մեկօրյա սեմինարի թեման էր մարդու իրավունքների ներպետական և միջազգային գործիքները՝ խտրականության դեմ պայքարելու ուղղությամբ:..
“Դիպուկահարները պետք է հեռացվեն` շփման գծում հետագա միջադեպերից խուսափելու համար,” ասում է ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան այցի ընթացքում
Publishing date: 18 Մարտի 2011
Content type: Մամլո հաղորդագրություններ
Where we are: OSCE Chairmanship, OSCE Office in Yerevan (closed)
What we do: Հակամարտությունների կանխարգելում և լուծում
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի 2011թ. – ԵԱՀԿ գործող նախագահ, Լիտվայի արտաքին գործերի նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը այսօր Երևանում հորդորեց իշխանություններին աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց հասնելու ուղղությամբ և երկու կողմերին էլ կոչ արեց անմիջապես հեռացնել դիպուկահարներին շփման գծից: