Skip Links

Դիմումաձև

ԵԱՀԿ մոդել համաժողովը ԵԱՀԿ որոշում կայացնող մարմնի` Մշտական խորհրդի նիստի նմանակում է: Համաժողովի մասնակից «ԵԱՀԿ դեսպանները» կներգրավվեն հիպոթետիկ մի սցենարում, որում նրանք կբանակցեն՝ գտնելու լուծումներ կոնսենսուսի միջոցով: Մինչ համաժողովը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կկազմակերպի գործնական դասընթացներ՝ բանակցելու և հրապարակային խոսքի հմտությունների, միջազգային հարաբերությունների վերաբերյալ, ինչպես նաև թեմատիկ սեմինարներ մասնակիցների համար: Միջոցառման նպատակն է ուսանողներին իրազեկել ԵԱՀԿ-ի մասին և նրանց հնարավորություն ընձեռել՝ հաղթահարելու միջազգային դիվանագիտության մարտահրավերները:

Նոյեմբերի 17-18-ը կայանալիք Մոդել ԵԱՀԿ 2016 համաժողովի մասնակցության համար կարող են դիմել 18-25 տարեկան երիտասարդներ Հայաստանից: Լրացված հայտերը պետք է ուղարկվեն Lili.Nazaryan@osce.org  էլ.փոստին մինչև 2016թ. սեպտեմբերի 16-ը: 

Source:
OSCE Office in Yerevan (closed)
InfoInfo

Disclaimer

The views, opinions, conclusions and other information expressed in this document are not given nor necessarily endorsed by the Organization for Security and Co-operation in Europe (OSCE) unless the OSCE is explicitly defined as the Author of this document.