- Home
At a glance
Our work
Library
Ս.թ. նոյեմբերի 23-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը շուրջ 300 գիրք է նվիրաբերել ՀՀ ոստիկանության կրթահամալիրին` ոստիկանության կրթական բարեփոխումներին իր աջակցության շրջանակում:
Գրքերի ցանկում ներառված են իրավական ոլորտի հրատարակություններ, այդ թվում` քրեական և քաղաքացիական օրենսգրքեր, հարկային, ֆինանսական և մաքսային օրենսդրություն, ահաբեկչության դեմ պայքար, ինչպես նաև` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային փաստաթղթեր:
Նմանատիպ նախաձեռնություն գրասենյակի կողմից պարբերաբար իրականացվում է վերջին երեք տարիների ընթացքում:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոհար Ավագյանին հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389: