OSCE Office in Yerevan

Press release

ԵԱՀԿ-ն և ԵՄ-ն ամրապնդում են հայ լրագրողների` ընտրությունները լուսաբանելու հմտությունները

Լրագրողների`ընտրությունները լուսաբանելու ուսուցողական երկօրյա սեմինարի մասնակից, Ծաղկաձոր, 21 նոյեմբերի 2012 թ.  (ԵԱՀԿ/Դիանա Անանյան)
Լրագրողների`ընտրությունները լուսաբանելու ուսուցողական երկօրյա սեմինարի մասնակից, Ծաղկաձոր, 21 նոյեմբերի 2012 թ. (ԵԱՀԿ/Դիանա Անանյան)

ԾԱՂԿԱՁՈՐ, Հայաստան, 21 նոյեմբերի, 2012 թ. - Այսօր Ծաղկաձորում կմեկնարկի   լրագրողների համար ուսուցողական  սեմինար, որի  ընթացքում  կքննարկվեն  ընտրություններում ԶԼՄ-ների դերը, ընտրությունների անաչառ և որակյալ լուսաբանման կարևորությունը և էլեկտրոնային լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի միջոցով ընտրողներին ներգրավելու մեթոդները:

Երկօրյա սեմինարը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Մամուլի աջակցության <<Ինտերնյուս>> հասարակական կազմակերպությունը` Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

Միջոցառման նպատակն է լրագրողներին զինել մուլտիմեդիա գործիքների և  սոցիալական ցանցերի օգտագործման հմտություններով` 2013 թ.-ի փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների լուսաբանման համար, ինչպես նաև  հզորացնել լրագրողների կարողությունները` վերլուծելու և հետևողականորեն  լուսաբանելու ընտրական գործընթացների վերաբերյալ  քաղաքացիների մտահոգությունները:

<<Ազատ և արդար ընտրությունները զուտ քվեարկությունը չէ, այլ նաև լրատվամիջոցների կողմից թեկնածուների,  կուսակցությունների, քաղաքական ծրագրերի և բուն ընտրական գործընթացի վերաբերյալ լիարժեք տեղեկատվության  ներկայացումն է, որպեսզի ընտրողները կարողանան կատարել  գիտակից ընտրություն>>,-  նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դեսպան Անդրեյ Սորոկինը:<< Դրա համար ընտրական գործընթացում չափազանց կարևորվում է լրագրողների դերը, և այս ծրագիրը նպատակ ունի ամրապնդելու այն>>:

<<Լուսաբանումը մուլտիմեդիա միջավայրում հեշտ չէ: Անհրաժեշտ է գործել արագ և նորարարական սկզբունքով` միևնույն ժամանակ ապահովելով ճշգրիտ և փաստացի տեղեկատվություն և ներկայացնելով տարբեր տեսակետներ>>, - նշեց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից Մարյա Դաֆերնը: <<Հուսով եմ, որ այս ուսուցողական դասընթացը կօգնի ձեզ այդ գործում` խթանելով ձեր` ընտրություններ լուսաբանելու մասնագիտական կարողությունները>>:

Սեմինարի ընթացքում լրագրողները կքննարկեն  ընտրությունների ընթացքում մամուլի դերը, իրավունքներն ու պարտականությունները և կտեղեկանան ընտրական քարոզարշավի և ընտրության օրը հանրության հետ հաղորդակցվելու` առցանց և նոր մեդիա միջոցների օգտագործման սկզբունքների մասին: Մասնակիցները նաև կծանոթանան  ընտրական օրենսդրությանը և դանիացի մեդիա փորձագետի հետ կքննարկեն  ընտրական քարոզարշավի ընթացքում լրագրողներին հանդիպող խնդիրները:

Մամուլի աջակցության <<Ինտերնյուս>> ՀԿ-ի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը նշեց. <<Մենք որպես մասնագետներ և քաղաքացիներ ցանկանում ենք ունենալ բանիմաց և  զարգացած լրատվամիջոցներ, տեղեկացված և կրթված լրագրողներ, ովքեր կնպաստեն, որպեսզի թե' իշխանությունները, և թե' քաղաքացիները  պատասխանատու լինեն երկրի ապագայի համար>>:

Այս սեմինարը Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացների հզորացմանն ուղղված 1.7 միլիոն եվրո արժողությամբ ծրագրի մասն է, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` Եվրամիության ֆինանսական աջակցությամբ:

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389:

Contacts

  • Gohar Avagyan
  • National Public Information Officer
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 22 96 10
    Office: +374 10 22 96 11
    Office: +374 10 22 96 12
    Mobile: +374 91 436389
  • gohar.avagyan@osce.org
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 229610
    Fax: +374 10 229615
  • yerevan-am@osce.org