OSCE Office in Yerevan

Press release

ԵԱՀԿ գրասենյակը խթանում է համայնքային ոստիկանությունը դպրոցներում

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբեր 2012 թ. - Այսօր Երևանում ավարտվեցին <<Ապահով դպրոց>> նախաձեռնության շրջանակներում կազմակերպված քառօրյա միջոցառումները: Նախաձեռնությունը կազմակերպել էին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ ոստիկանությունը:

Երևանի Դավթաշեն և Արաբկիր համայնքների 189 և 130 դպրոցներում տեղի ունեցած միջոցառումները ուղղված էին դպրոցում անվտանգության խնդիրների` թմրամոլության, ծխախոտի օգտագործման, ոգելից խմիչքների չարաշահման, բռնության և ճանապարհային անվտանգության լուծմանը, ինչպես նաև  ոստիկանության և համայնքի միջև համագործակցության ամրապնդմանը: Միջոցառումը հաջորդեց ապրիլին ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացված հայ ոստիկանների   Նիդեռլանդներ այցին, որի նպատակն էր ոստիկանության և դպրոցի միջև համագործակցության հոլանդական փորձին ծանոթանալը:

<<Համայնքային ոստիկանությունը ոստիկանության և տեղի բնակչության միջև սերտ համագործակցությունն է, խնդիրների և մտահոգությունների վերհանումը, համայնքային խնդիրների արդյունավետ լուծումներ գտնելը և որակյալ ոստիկանական ծառայությունների մատուցումն է: Ոստիկանական այս մեթոդի վերաբերյալ երիտասարդ սերնդի շրջանում իրազեկության բարձրացումը կօգնի նրանց հասկանալու այն դրական փոփոխությունները, որոնք այդ մեթոդը կարող է բերել հասարակության մեջ>>,- նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի ղեկավար Լիլիան Շալառուն:

Վերոհիշյալ միջոցառումները ներառում էին հանդիպումներ տարածքների համայնքային ոստիկանների, աշակերտների, ծնողների և ուսուցչական կազմի միջև, ինչպես նաև` համայնքային ոստիկանության գաղափարի ներկայացում: Մինչ այս նախաձեռնությունը աշակերտների շրջանում հարցում էր անցկացվել` պարզելու նրանց առավել լուրջ մտահոգությունները կապված անվտանգության հետ: Այդ  արդյունքները ներկայացվել և քննարկվել են  դպրոցական հանդիպումների ժամանակ:

Նիդեռլանդներից ժամանած համայնքային ոստիկանության փորձագետ Նիկո վան Օյկը նշեց. <<Համայնքային ոստիկանների համար կարևոր է ազդել քաղաքացիների վրա և համագործակցել անվտանգության հարցերում: Սա լավ կանխարգելիչ մեխանիզմ է հատկապես երիտասարդ սերնդի համար, որպեսզի նրանք չներգրավվեն հակասոցիալական վարքագծի մեջ, ինչպիսին է` թմրանյութերի և ալկոհոլի չարաշահումը>>:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը արդեն մի քանի տարի աջակցում է համայնքային ոստիկանության մոդելի ներդրմանն ու կիրառմանը Հայաստանում` երկրում ժողովրդավարական ոստիկանական գործելակերպի տարածմանը խթանելու շրջանակներում: Համայնքային ոստիկանությունը Երևանում մեկնարկեց հունիսին:

Contacts

  • Gohar Avagyan
  • National Public Information Officer
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 22 96 10
    Office: +374 10 22 96 11
    Office: +374 10 22 96 12
    Mobile: +374 91 436389
  • gohar.avagyan@osce.org
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 229610
    Fax: +374 10 229615
  • yerevan-am@osce.org