OSCE Office in Yerevan

Press release

ԵԱՀԿ գրասենյակը խթանում է զրպարտությանն ու վիրավորանքին առնչվող վեճերի արտադատական լուծումը Հայաստանում

ԱՂՎԵՐԱՆ, 30 հունիսի 2012 թ. – Զրպարտությանն ու վիրավորանքին առնչվող վեճերի արտադատական կարգավորմանն է նվիրված ԵԱՀԿ աջակցությամբ` լրագրողների և իրավաբանների համար կազմակերպված երկօրյա սեմինարը, որը մեկնարկեց այսօր Աղվերանում:

Միջոցառումը, որ կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և  <<Ինֆորմացիայի ազատության կենտրոն>>-ը, նպատակ ունի տեղեկացնել լրագրողներին և իրավաբաններին Տեղեկատվական վեճերի խորհրդի (ՏՎԽ) աշխատանքի մասին` որպես այլընտրանքային մարմին, որը կարող է լուծել լրատվամիջոցներին առնչվող վեճերը: Խորհուրդը  հիմնադրվել է 2011թ.–ի մայիսին` ի պատասխան մամուլի դեմ զրպարտության հայցերով դատավարությունների թվի զգալի աճի:

<<Թեև քաղաքացիական հասարակության զեկույցները ցույց են տալիս այս տարվա դրությամբ զրպարտության և վիրավորանքի հայցերի թվի զգալի նվազում, կարևոր է, որ տեղական և միջազգային կազմակերպությունները շարունակեն հետևել իրավիճակին և խթանել իրավիճակի բարելավումը այս ոլորտում: Խորհրդի գործունեությանն աջակցելով` մենք սատարում ենք  վեճերի արտադատական կարգավորման մեխանիզմների կիրառմանը  և խրախուսում էթիկայի նորմերին համապատասխան լրագրություն, որն ի վերջո պետք է դրական ազդեցություն ունենա ԶԼՄ դաշտի ընդհանուր որակի վրա>>, - նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար  Օլիվեր ՄակՔոյը:

Տեղեկատվական վեճերի խորհրդի մանդատն է պաշտպանել խոսքի ազատությունը և բարելավել տեղեկատվության մատչելիությունը, ինչպես նաև պաշտպանել մարդկային արժանապատվությունը և մասնավոր կյանքի իրավունքը` հրապարակելով փորձագիտական կարծիքներ ու առաջարկություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, միջազգային իրավական ակտերի և էթիկայի նորմերի հիման վրա, այն դեպքերի համար, երբ դատական վեճեր են առաջանում:

<<Ինֆորմացիայի ազատության կենտրոնի>> ղեկավար և Խորհրդի հիմնադիր անդամ Շուշան Դոյդոյանը հավելեց. <<Տեղեկատվական վեճերի խորհուրդն արձագանքում է, երբ մամուլի ազատության հետ կապված խնդրահարույց իրավական հարցեր են ծագում, ինչպես դա եղավ Վճռաբեկ դատարանի` լրատվական աղբյուրների սահմանման որոշման դեպքում: Խորհուրդը ծառայում է նաև որպես այլընտրանքային, անաչառ մարմին` մամուլի հետ կապված վեճերի լուծման համար: Խորհրդի որոշումները կարող են նաև ունենալ կանխարգելիչ ազդեցություն, երբ վեճի կողմերը փորձում են վեճը կարգավորել առանց դատարանի միջամտության>>:

Սեմինարի ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն Խորհրդի կողմից մշակված կարծիքները, ինչպես նաև վերլուծել զրպարտության և վիրավորանքին վերաբերող դատական հայցերը: Կարևորելով Տեղեկատվական վեճերի խորհրդի դերն ու աջակցելով այդ մարմնի գործունեությանը` կազմակերպիչները հուսով են խթանել Հայաստանում խոսքի ազատության առավել արդյունավետ պաշտպանությունը` ԵԱՀԿ հանձնառություններին համապատասխան:

Contacts

  • Gohar Avagyan
  • National Public Information Officer
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 22 96 10
    Office: +374 10 22 96 11
    Office: +374 10 22 96 12
    Mobile: +374 91 436389
  • gohar.avagyan@osce.org
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 229610
    Fax: +374 10 229615
  • yerevan-am@osce.org