OSCE Office in Yerevan

Press release

ԵԱՀԿ գրասենյակը կազմակերպում է ուսուցողական սեմինար հայ փաստաբանների և իրավապաշտպանների համար` երրորդ կողմի մասնակցության թեմայով

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի 2012թ. – Այսօր Երևանում մեկնարկեց մարդու իրավունքների սահմանադրական և միջազգային ընթացակարգերում երրորդ կողմի մասնակցությանը (amicus curiae) նվիրված երկօրյա ուսուցողական սեմինար շուրջ 25 փաստաբանների և հասարակական կազմակերպությունների իրավապաշտպանների մասնակցությամբ:

Սեմինարը կազմակերպել են ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և ՀՀ փաստաբանների պալատը` նպատակ ունենալով հզորացնելու հայ փաստաբանների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կարողությունները` ՀՀ սահմանադրական դատարան և Մարդու իրավունքների եվրոպական դատարան amicus curiae համառոտագրեր ներկայացնելու հարցում, որը լրացուցիչ միջոց է հանդիսանում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համար:

Amicus curiae իրավաբանական եզրույթ է, որը նշանակում է “դատարանի ընկեր” և վերաբերվում է գործին առնչություն չունեցող երրորդ կողմին, ով կամավոր կերպով տեղեկատվություն է տրամադրում օրենքի վիճահարույց դրույթի կամ դատական գործի այլ ասպեկտների վերաբերյալ` նպատակ ունելով աջակցել դատարանին որոշում կայացնելու գործում: Երրորդ կողմի մասնակցության նպատակն է է’լ ավելի բարելավել դատարանի արդյունավետությունը` բերելով իրավական փաստարկներ, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ գործը այն մարդկանց համար, ովքեր գործի կողմ չեն հանդիսանում:

<Այս սեմինարի միջոցով մենք փորձում ենք հզորացնել կարողությունները և ստեղծել հնարավորություններ իրավաբանների և քաղաքացիական հասարակության համար` իրենց ներդրումը ունենալուՍահմանադրական Դատարանի որոշումների կայացման գործում>, - նշեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի իրավական հարցերով խորհրդատու Մարիա Սիլվանյանը: “Դատական ակտի հիմնավորման համար ծառայելով որպես լրացուցիչ ապացույցների և փաստարկների աղբյուր`   Amicus համառոտագրերի օգտակարությունը արդարադատության որակի առումով նույնպես հաստատված է”:

Ուսուցողական սեմինարը վարում են Լոնդոնի <Ինտերայթս> կազմակերպության միջազգային փորձագետ Պոդրիգ Հյուսը և հայ փաստաբան Վահե Գրիգորյանը: Մասնակիցներին կներկայացվեն Amicus curiae-ի սահմանումը և գաղափարը, կքննարկվի ՀԿ-ների դերը միջազգային և ներպետական դատական գործընթացներում, ինչպես նաև կանցկացվեն գործնական վարժություններ:

< Amicus curiae-ի հասկացությունը դեռևս անծանոթ է Հայաստանում, սակայն այն լայն տարածում է գտել արևմտյան իրավական մշակույթում, մասնավորապես` ընդհանուր իրավունքի երկրներում` Բարձրագույն և միջազգային դատարանների մակարդակներում: Այս գործիքը կարող է արդյունավետ կերպով օգտագործվել քաղաքացիական հասարակության կողմից` արժեքավոր տեղեկություն տրամադրելով դատարանին իրավական փաստարկների վերաբերյալ և թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ նշված գործը այն մարդկանց համար, ովքեր գործի կողմ չեն հանդիսանում>, - նշեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի խորհրդական Արման Պողոսյանը:

Սեմինարը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող Հայաստանի դատական համակարգի բարեփոխմանն ուղղված աշխատանքների մաս է կազմում:

Contacts

  • Gohar Avagyan
  • National Public Information Officer
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 22 96 10
    Office: +374 10 22 96 11
    Office: +374 10 22 96 12
    Mobile: +374 91 436389
  • gohar.avagyan@osce.org
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 229610
    Fax: +374 10 229615
  • yerevan-am@osce.org