OSCE Office in Yerevan

Press release

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կազմակերպում է աշխատաժողով ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի 2012թ. - Այսօր Երևանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատաժողով` միջազգային  և ազգային օրենսդրությամբ ամրագրված փոքրամասնությունների իրավունքներին ու քաղաքական գործիչների, լրատվամիջոցների և հասարակական լայն շերտերի շրջանում դրանց վերաբերյալ իրազեկության բարձրացման մեխանիզմներին նվիրված:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից կազմակերպված աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ ՀՀ Նախագահի աշխատակազմից, Արտաքին գործերի նախարարությունից, ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող այլ պետական կառույցներից, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ինչպես նաև Հայաստանում ազգային փոքրամասնությունների համայնքներից:

<<Օրենսդրական դրույթների և միջազգային չափորոշիչների իմացությունը կարևոր է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար: Հուսով եմ, որ այսօրվա քննարկումը մեզ կօգնի լինել ավելի լավ տեղեկացված այս ուղղությամբ թե’ պետական և թե’ քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների ձեռնարկած բոլոր գործողությունների և միջոցառումների մասին >>, - ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը:

Մասնակիցներին ներկայացվեց նաև ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող  փաստաթղթերի ընտրանին, որը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և ՀՀ կառավարության ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչության հետ սերտ համագործակցությամբ: Ձեռնարկը ներկայացնում է ՀՀ վավերացրած միջազգային պայմանագրերի` ազգային փոքրամասնությունների իրավունքների վերաբերյալ դրույթների ակնարկ, ինրպես նաև խորհրդատվական բնույթի փաստաթղթեր և քաղվածքներ ՀՀ օրենսդրությունից:

Մասնակիցները քննարկեցին նաև փոքրամասնությունների լեզուների գործածումը վարչական իշխանությունների հետ հաղորդակցվելիս,  փոքրամասնությունների իրավունքների մասին իրազեկության և բարելավված օրենսդրության և պրակտիկայի հարաբերակցությունը, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերը` որպես փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարևոր մեխանիզմ:

Ձեռնարկի էլեկտրոնային տարբերակը` մատչելի միայն հայերեն լեզվով, տեղադրված է ԵԱՀԿ կայքէջում: http://www.osce.org/hy/yerevan/90111

Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք դիմել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի և հանրային կապերով պատասխանատու Գոհար Ավագյանին հետևյալ հեռախոսահամարներով` 22 96 10 / 11/12/13/14 նրք. 5406, բջջ.` (091) 436389:

Contacts

  • Gohar Avagyan
  • National Public Information Officer
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 22 96 10
    Office: +374 10 22 96 11
    Office: +374 10 22 96 12
    Mobile: +374 91 436389
  • gohar.avagyan@osce.org
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 229610
    Fax: +374 10 229615
  • yerevan-am@osce.org