OSCE Office in Yerevan

Press release

Հայաստանում ԵԱՀԿ-ի աջակցությամբ վերապատրաստվել են ոստիկանության ուսուցանողները

ԵՐԵՎԱՆ, 2013թ. հունիսի 5 - Այսօր Երևանում, ավարտական արարողության ժամանակ, ԵԱՀԿ-ի աջակցությամբ կազմակերպված ոստիկանության ուսուցանողների երկամսյա դասընթացի մասնակիցներին շնորհվեցին վկայագրերը:

Դասընթացը նախատեսված էր վերջերս հիմնադրված Ոստիկանության Կրթահամալիրի դասախոսական անձնակազմի համար և նպատակ ուներ բարձրացնելու կրթության որակը և ամրապնդելու նրանց կարողությունները, ովքեր ներգրավված են ուսումնական գործընթացի գնահատման մեջ:

«ՀՀ ոստիկանության հետ բարեփոխումների գործընթացում համագործակցությունը,  մեր գրասենյակի գերակայություններից մեկն է: Այս դասընթացը լավ օրինակ է, թե ինչպես է ԵԱՀԿ-ն տրամադրում գործնական աջակցություն՝ միջազգային չափանիշները ոստիկանության ծառայություն ներմուծելու համար», ասաց դեսպան Անդրեյ Սորոկինը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարը:

Դասընթացի ծրագիրը մշակվել է Միացյալ Թագավորությունից ԵԱՀԿ փոձագետի կողմից և իրականացվել ապրիլի 9-ից հունիսի 4-ը: Այն ներառել էր մի շարք փոխկապակցված դասընթացներ, որոնց կիզակետում էին ոստիկանական կրթության և  ուսուցման տեսությունը և ժամանակակից մոտեցումները, մասնավորապես՝ գնահատման սկզբունքները և կիրառումը, ուսումնառության փուլերը, ուսումնառության համար ապահով միջավայրը, հաղորդակցության հմտությունները և արդյունավետ արձագանքը: Դասընթացի վերջին մասը նվիրված էր որակի ապահովման կիրառմանը ուսումնական գործընթացի արդյունավետ ղեկավարման շրջանակներում:

Կրթահամալիրի պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանը նշեց. «Մենք կարևորում ենք ՀՀ ոստիկանության կրթահամալիրում պրոֆեսորադասախոսական կազմի համար ժամանակակից պահանջներին համապատասխան և առաջավոր փորձի փոխանակման շրջանակներում կազմակերպված դասընթացները՝ եվրոպական դասավանդման մեթոդների և եղանակների վերաբերյալ, քանի որ վստահ ենք, որ դա հետագայում կնպաստի առավել արդյունավետ դարձնելու ուսումնական գործընթացը:»

ԵԱՀԿ-ն աջակցում է ոստիկանական կրթության բարեփոխումներին 2010 թ.-ից, երբ ՀՀ կառավարությունը միջազգային լավագույն փորձին համապատասխան նոր  հայեցակարգ ընդունեց:

Contacts

  • Gohar Avagyan
  • National Public Information Officer
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 22 96 10
    Office: +374 10 22 96 11
    Office: +374 10 22 96 12
    Mobile: +374 91 436389
  • gohar.avagyan@osce.org
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 229610
    Fax: +374 10 229615
  • yerevan-am@osce.org