OSCE Office in Yerevan

News

ԵԱՀԿ-ի աջակցությամբ կատարելագործվեցին Հայաստանի ազգային փոքրամասնությունների կազմակերպական հմտությունները

2013թ. մայիսի 31-ին Երևանում մեկնարկեց կազմակերպական զարգացման հնգօրյա դասընթաց Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար: ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված այս դասընթացը նախատեսված է ազգային փոքրամասնությունների ՀԿ-ների ղեկավարների և երիտասարդական թևերի ներկայացուցիչների համար:

«Մենք կարծում ենք, որ այս դասընթացը կամրապնդի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների՝  իրենց համայնքների կարիքները ավելի լավ հոգալուն ուղղված ջանքերը »,- ասաց ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի  նախագահ Արմեն Ղալումյանը հավելեց. «Այս նախաձեռնությունը կխթանի ազգային փոքրամասնությունների հետագա ներգրավումն ու ընդլայնված մասնակցությունը հայ քաղաքացիական հասարակության մեջ»:

Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամի փորձագետները կազմակերպական զարգացման թեմայով վերապատրաստեցինազգային փոքրամասնությունների  ինը համայնքների ներկայացուցիչներիին՝ նպատակ ունենալով նպաստել նրանց էթնիկ, մշակութային, լեզվական և կրոնական ինքնության պահպանմանն ու զարգացմանը: Երևանից և Հայաստանի մարզերից ընդհանուր առմամբ 24 մասնակիցներ կուսումնասիրեն կազմակերպական զարգացման հիմունքներ, ծրագրերի մշակում և իրականացում, ֆինանսական կայունության պլանավորում, սոցիալական ձեռնարկատիրություն, ֆոնդհայթայթում և համայնքային զարգացում:

Contacts

  • Gohar Avagyan
  • National Public Information Officer
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 22 96 10
    Office: +374 10 22 96 11
    Office: +374 10 22 96 12
    Mobile: +374 91 436389
  • gohar.avagyan@osce.org
  • OSCE Office in Yerevan
  • 64/1 Sundukyan Street
  • 0012 Yerevan
  • Armenia
  • Office: +374 10 229610
    Fax: +374 10 229615
  • yerevan-am@osce.org