- Home
At a glance
Library
ՎԻԵՆՆԱ, 5 հուլիսի, 2012թ. – ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն կայցելի Ադրբեջան, Վրաստան և Հայաստան մյուս շաբաթ, որտեղ հանդիպումներ կունենա պետության ղեկավարների, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Զանյեն հանդիպումներ կունենա Բաքվում հուլիսի 8-ին և 9-ին, Թբիլիսիում և Բաթումիում հուլիսի 10-ին և 11-ին և Երևանում հուլիսի 11-ին և 12-ին:
Այցի ընթացքում Գլխավոր քարտուղարը բարձրաստիճան պաշտոնյաների` այդ թվում պետությունների արտաքին գործերի նախարարների հետ կքննարկի համագործակցությունը ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական, ինչպես նաև մարդկային ուղղություններով:
Գլխավոր քարտուղարը մամլո ասուլիսներ կունենա Բաքվում, Թբիլիսիում և Երևանում: Մանրամասների համար դիմել Տատյանա Բաևային, ԵԱՀԿ մամուլի և հանրային կապերի պատասխանատուին, ով կուղեկցի Գլխավոր քարտուղարին:
Հավելյալ տեղեկատվության համար դիմել`
Տատյանա Բաևա
Մամուլի և հանրային կապերի պատասխանատու
Մամուլի և հանրային կապերի բաժին
ԵԱՀԿ քարտուղարություն
Wallnerstrasse 6
A-1010 Վիեննա
Ավստրիա
Հեռ.: +43 1 514 36 6870
Բջջային: +43 664 884 74 874
tatyana.baeva@osce.org