Publications
Աշխարհի պատկերը հայաստանյան մեդիայում. միջոցներ և աղբյուրներ
Publishing date: 30 Հոկտեմբերի 2015
Content type: Ուսումնասիրություն / զեկույց
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Սույն հետազոտությունն իրականացրել է ՙՌեգիոն՚ հետազոտական կենտրոնը ՙՄամուլի միջազգային ՙԴԻԱԼՈԳ՚ ակումբ. հայաստանյան լրատվամիջոցների համար միջազգային տեղեկատվության աղբյուրների բազբազանեցում՚ ծրագրի շրջանակներում, ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ: Այն հիմնված է մեդիա հետազոտության արդյունքների հիման վրա, որը նպատակ ուներ մի կողմից պարզելու, թե հայաստանյան ԶԼՄ-ները միջազգային ակտիվ անցուդարձերի ու երբեմն դրամատիկ գործընթացների ներկայիս ֆոնին ինչ հնարավորություններ ունեն ստանալու, մշակելու արտաքին քաղաքական տեղեկատվություն: Իսկ մյուս կողմից՝ նկարագրելու միջազգային լրահոսի աշխարհագրությունը, մատուցման ձեւերը, թեմատիկ շեշտադրումները, որոնք կապ ունեն կամ ԶԼՄ-ների արտաքին քաղաքական նախասիրությունների, կամ էլ զուտ ստեղծագործական հզորությունների հետ:
Կիբերտիրույթ. Տեղեկատվական անգտանգություն և իրավունք խորագրով ձեռնարկ
Publishing date: 28 Ապրիլի 2015
Content type: Ուղեցույց / Ձեռնարկ / Տեղեկագիրք
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Ձեռնարկը հրատարակվել է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ—ի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն անդրադառնում է համացանցի կառավարման միջազգային սկզբունքներին, կիբերտիրույթում անձնական և ընտանեկան կյանքի իրավունքներին, կիբերհանցագործության իրավական կողմին, միջազգային կիբերհետապնդումներին և գաղտնալսումներին, ինչպես նաև ռուսական տիրույթին առնչվող օրենսդրական և իրավական իրավիճակին: Ձեռնարկում նաև ներառված են «Առցանց անվտանգության կանոնների պահպանումը Հայաստանում» թեմայով հարցման արդյունքները, որն իրականացվել է Հայաստանի լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների շրջանում:
Զեկույց՝ Հայաստանում անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացի վերաբերյալ
Publishing date: 15 Հոկտեմբերի 2014
Content type: Ուսումնասիրություն / զեկույց
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Զեկույցը պատրաստել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն վերլուծում է ՀՀ կառավարության գործողությունների ծրագրի իրականացումը՝ անալոգայինից թվային հեռարձակման անցնելու գործընթացի վերաբերյալ: Ուսումնասիրությունը վերաբերում է թվայնացման երեք բացադրիչների. օրենսդրական, տեխնիկական և սոցիալական:
Սոցիալական մեդիան տեղեկատվության աղբյուր հայաստանյան լրատվամիջոցների համար. ձևավորվող ստանդարտներ և կիրառվող պրակտիկա
Publishing date: 1 Հոկտեմբերի 2014
Content type: Ուսումնասիրություն / զեկույց
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Հետազոտությունը իրականացրել է "Ռեգիոն" հետազոտական կենտրոնը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն նպատակ ունի պարզելու, թե ինչպես են ավանդական լրատվամիջոցները օգտվում սոցիալական մեդիայից և թե դա ինչպես է անդրադառնում լրատվության որակի վրա: Հետազոտության տեղեկատվությունը հիմնված է հեռուստատեսության, ռադիոյի, առցանց ԶԼՄ-ների մոտ 100 ներկայացուցիչների հետ հարցազրույցների, ինչպես նաև 9 ավանդական ԶԼՄ-ների լուսաբանման մոնիթորինգի վրա:
Զրպարտության և վիրավորանքի ձեռնարկ
Publishing date: 11 Սեպտեմբերի 2014
Content type: Ուղեցույց / Ձեռնարկ / Տեղեկագիրք
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
ԵԱՀԿ աջակցությամբ մշակված այս ձեռնարկը նախատեսված է լրագրողների և իրավաբանների համար և քայլ առ քայլ ներկայացնում է վիրավորանքի և զրպարտության գործերով մինչդատական և դատական վարույթների բոլոր ընթացակարգերը և դրանց շրջանակներում ընկած փուլերը: Զեռնարկը հեղինակել են «Արնի Քնսալթ» փաստաբանական գրասենյակի փոխտնօրեն, Տեղեկատվական վեճերի խորհրդի անդամ Արա Ղազարյանը և «Իրավունքի գերակայություն» հասարակական կազմակերպության իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը:
Մամուլի ազատությունը Հայաստանում 2013 թ.
Publishing date: 12 Մարտի 2014
Content type: Ուսումնասիրություն / զեկույց
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
«Մամուլի ազատությունը Հայաստանում 2013-ին. հիմնական խնդիրները եւ մարտահրավերները» գիրքն ամփոփում է 2013 թվականին Հայաստանում լրագրողների եւ զանգվածային լրատվության միջոցների առջեւ ծառացած հիմնական խոչընդոտները, որոնք դրսեւորվել են բռնությունների ու ճնշումների, նրանց դեմ ներկայացված դատական հայցերի տեսքով: Քննության են առնվել նաեւ Հայաստանի մեդիա միջավայրի զարգացման այլ խոչընդոտներ, ինչպիսիք են ինքնագրաքննությունը, գրագողությունը, անառողջ մրցակցությունը, տեխնոլոգիաների զարգացմամբ պայմանավորված՝ տպագիր մամուլի անկումը, պրոֆեսիոնալիզմի պակասը եւ այլն: Այն նախատեսված է լրագրողների, իրավաբանների, խոսքի եւ մամուլի ազատության խնդիրներով զբավող փորձագետների, ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողների, ինչպես նաեւ ընթերցող լայն հասարակայնության համար: Գիրքը պատրաստվել է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ:
Ուղեցույց առցանց լրագրողների համար"Լավագույնը ցանցում"
Publishing date: 20 Դեկտեմբերի 2013
Content type: Ուղեցույց / Ձեռնարկ / Տեղեկագիրք
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Ուղեցույցը նախատեսված է առցանց լրագրողների համար, պատրաստվել և տպագրվել է "Լրագրողներ հանուն ապագայի" ՀԿ-ի կողմից ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ: Այն տեսական և գործնական գիտելիքներ է տալիս համացանցում բարձրորակ լրատվական գործունեություն իրականացնելու և տեղեկատվական անվտանգությունը պատշաճ ձևով կազմակերպելու համար:
Ֆեյսբուքը Հայաստանում. օգտատերերն ու օգտագործումը
Publishing date: 19 Նոյեմբերի 2013
Content type: Ուսումնասիրություն / զեկույց
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Ուսումնասիրության նպատակն է հայտնաբերելու ֆեյսբուքի դերակատարությունը հայ հասարակության մեջ որպես ազատ արտահայտվելու պլատֆորմ և թե ինչպես է այն օգտագործվում հասարակության տարբեր խմբերի կողմից: Հետազոտությունը պատրաստվել է Ռեգիոն հետազոտական կենտրոնի կողմից՝ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխան ընտրական գործընթացների կատարելագործման ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ:
Զրպարտություն և վիրավորանք
Publishing date: 18 Ապրիլի 2013
Content type: Գիրք
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Հրապարակումը մշակել է «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն` ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի աջակցությամբ: Գրքի նպատակն է վերլուծել զրպարտության և վիրավորանքի հետ առնչվող ՀՀ դատարանների կայացրած դատական ակտերի համապատասխանությունը միջազգային իրավունքի, այդ թվում՝ մարդու իրավուքների Եվրոպական կոնվենցիայով և մարդու իրավունքների Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով սահմանված՝ արտահայտվելու ազատության չափարոշիչներին;
Ազատ գոտի կամ Էլ. Հայաստան
Publishing date: 5 Ապրիլի 2013
Content type: Գիրք
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Մամուլի ազատություն և զարգացում
Publisher: Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպություն
Գիրքը պատրաստվել է "Լրագրողներ հանուն ապագայի" ՀԿ-ի կողմից "Իրազեկ ընտրող" ծրագրի շրջանակներում, որն իրականացվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԱՄՆ պետքարտուղարության Հասարակայնության հետ կապերի գրասենյակի աջակցությամբ: Այն ներկայացնում է Հայաստանում համացանցի տարածման ազդեցությունը տարբեր բնագավառներին: Գիրքը միայն հայերենով է: