Նորություններ
News and press releases
Նորություններ և մամլո հաղորդագրություններ ԵԱՀԿ գործունեության մասին
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ քննարկում՝ ընտանեկան բռնության դեմ պայքարում ոստիկանության դերի ամրապնդման թեմայով
Publishing date: 26 Նոյեմբերի 2015
Content type: News
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Գենդերային հավասարություն
2015թ. նոյեմբերի 26-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ՝ «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացված ծրագրի արդյունքների քննարկում, որի նպատակն էր ամրապնդել ոստիկանության դերը ընտանեկան բռնության դեմ պայքարում:...
ԵԱՀԿ-ն ներկայացնում է բարձրագուն դատական ատյանի որոշումների ժողովածու՝ աջակցելու Հայաստանի դատական համակարգին
Publishing date: 23 Նոյեմբերի 2015
Նոյեմբերի 20-ին Երևանում հանրությանը ներկայացվեց ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով 2014թ. կայացված ոորոշումների ժողովածուն: Այն նպատակ ունի ծառայել որպես օգտակար գործիք և աղբյուր՝ քրեական իրավունքի բոլոր իրավաբանների համար:...
ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ աշխատաժողով՝ Հայաստանում բնապահպանական մարտահրավերների թեմայով
Publishing date: 10 Նոյեմբերի 2015
Content type: News
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Բնապահպանական գործունեություն
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ Երևանի պետական համալսարանի Կայուն զարգացման կենտրոնի հետ համագործակցությամբ 2015թ. նոյեմբերի 10-ին Երևանում կազմակերպեց աշխատաժողով՝ նվիրված Հայաստանի բնական ռեսուրսների նպատակային օգտագործման և բնապահպանական կառավարման պլանավորման խնդիրներին ու դրանց լուծմանը:
Օրենքների գործադրման կանոնավոր մոնիտորինգը՝ որպես օրինաստեղծ գործընթացի կարևոր բաղադրիչ՝ Հայաստանում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի աշխատաժողովի ուշադրության կենտրոնանում
Publishing date: 5 Նոյեմբերի 2015
Content type: News
Where we are: OSCE Office for Democratic Institutions and Human Rights, OSCE Office in Yerevan (closed)
What we do: Ժողովրդավարացում
ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից՝ ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ 2015թ. նոյեմբերի 4-5-ին Ծաղկաձորում կազմակերպված աշխատաժողովի ուշադրության կենտրոնում էր օրենսդրության կիրարկման և գնահատման մոնիտորինգը:
ԵԱՀԿ գրասենյակի աջակցությամբ քննարկում՝ համայնքային ոստիկանության մարտահրավերների և զարգացման շուրջ
Publishing date: 2 Նոյեմբերի 2015
Content type: News
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Ոստիկանական գործունեություն
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ Հայաստանի ոստիկանության հետ համագործակցությամբ 2015թ. նոյեմբերի 2-3-ին Ծաղկաձորում կազմակերպել էր քննարկում՝ ամփոփելու համայնքային ոստիկանության զարգացմանն ուղղված երկամյա ծրագիրը, որն իրականացվել է «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից:...
ԵԱՀԿ-ն խթանում է քննարկում ՀՀ Սահմանադրության փոփոխությունների ու լրացումների նախագծում՝ մարդու իրավունքների հետ կապված ասպեկտների վերաբերյալ
Publishing date: 23 Հոկտեմբերի 2015
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ աշխատաժողով կազմակերպվեց 2015թ. հոկտեմբերի 23-ին Երևանում ՝ խթանելու քննարկումներ, վերլուծություններ և կարծիքներ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների նախագծի փաթեթում ներառված՝ մարդու իրավունքներին առնչվող հոդվածների վերաբերյալ:
Մարդու իրավունքներն ու գենդերային հարցերը ոստիկանության ուշադրության կենտրոնում՝ ԵԱՀԿ կլոր սեղան-քննարկման շրջանակներում
Publishing date: 1 Հոկտեմբերի 2015
Content type: News
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Ոստիկանական գործունեություն
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ ՀՀ ոստիկանության և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության (ԶՈՒԺՎ) Ժնևի կենտրոնի հետ միասին նախաձեռնել է մարդու իրավունքների և գենդերային հարցերի վերաբերյալ քննարկումների շարք՝ մոտ վաթսուն ոստիկանության ներկայացուցիչների համար Հայաստանում, որ մեկնարկեց 2015թ. հոկտեմբերի 1-ին:...