Նորություններ
News and press releases
Նորություններ և մամլո հաղորդագրություններ ԵԱՀԿ գործունեության մասին
ԵԱՀԿ-ն և միջազգային գործընկերները շնորհեցին մրցանակներ՝ Հայաստանում համընդհանուր իրավունքները խթանելու համար
Publishing date: 24 Հունիսի 2016
2016թ. հունիսի 23-ին Երևանում Հայաստանի քաղաքացիական իրավունքների ակտիվիստներին, պետական պաշտոնյաներին, ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին շնորհվեցին մրցանակներ՝ ի գնահատումն նրանց նշանակալի ջանքերի՝ խթանելու երկրում մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, պետական բարեփոխումները և ազատ խոսքը:...
ԵԱՀԿ-ն խթանում է օրենքի միասնական կիրառումը և արդարադատության կանխատեսելիությունը Հայաստանում
Publishing date: 13 Հունիսի 2016
ԵԱՀԿ աջակցությամբ 2016թ. հունիսի 11-ին և 12-ին Դիլիջանում կազմակերպված ուսուցողական սեմինարի ուշադրության կենտրոնում էին մարդու իրավունքներն ու արդար դատաքննության չափանիշներն՝ արտացոլված ՀՀ վճռաբեկ դատարանի վերջին որոշումներում, որը հանդիսանում է երկրի բարձրագույն դատական ատյան՝ բացառաթյամբ սահմանադրական հարցերի: Սեմինարի նպատակն էր խթանել արդարադատության թափանցիկությունն ու կանխատեսելիությունը և օրենքի միասնական կիրառումը:..
ԵԱՀԿ-ն կազմակերպում է քննարկում՝ «Հայաստանում միգրանտների տնտեսական ինտեգրումը» թեմայով
Publishing date: 7 Հունիսի 2016
Content type: News
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Տնտեսական գործունեություն, Միգրացիա
2016թ. հունիսի 3-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) հետ համագործակցությամբ, կազմակերպեց Հայաստանում միգրանտների տնտեսական ինտեգրման վերաբերյալ կլոր սեղան-քննարկում:...
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ քննարկվեցին մասնավոր ոլորտի կոռուպցիոն հիմնախնդիրները
Publishing date: 31 Մայիսի 2016
2016թ. մայիսի 28-ին և 29-ին Աղվերանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված աշխատաժողովի ուշադրության կենտրոնում էին պետական գնումների, մաքսային և հարկային, ազատ մրցակցության և մենաշնորհների ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը, հաշվետվողականության և թափանցիկության մարտահրավերները, ինչպես նաև օրենսդրական և կարգավորման հիմնահարցերը:...
ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի վերաբերյալ եզրափակիչ աշխատաժողովի անցկացմանը
Publishing date: 27 Մայիսի 2016
Content type: News
Where we are: OSCE Office for Democratic Institutions and Human Rights, OSCE Office in Yerevan (closed)
What we do: Ժողովրդավարացում
2016թ. մայիսի 27-ին և 28-ին ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ), ՀՀ արդարադատության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից Ծաղկաձորում համատեղ կազմակերպված աշխատաժողովի ուշադրության կենտրոնում Հայաստանի իրավակարգավորման բարեփոխումների ճանապարհային քարտեզի ամփոփումն էր:
ԵԱՀԿ-ն համայնքային շահագրգիռ կառույցների համար կազմակերպեց Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ ուսուցողական սեմինար
Publishing date: 20 Մայիսի 2016
Content type: News
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Գենդերային հավասարություն
2016թ. մայիսի 17-ից 18-ը և 19-ից 20-ը ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ ոստիկանության և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի կողմից Ծաղկաձորում կազմակերպվեց երկու երկօրյա դասընթաց՝ պետական ու ոչ պետական դերակատարների կարողությունների և համագործակցության զարգացման միջոցով ընտանեկան բռնության դեմ պայքարի վերաբերյալ:...
ԵԱՀԿ գրասենյակը խթանում է քաղաքացիական ծառայության բարեվարքությունը և հաշվետվողականությունը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում
Publishing date: 19 Մայիսի 2016
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայ պետական ծառայողների միություն ՀԿ-ի միջև 2016 թ. մայիսի 19-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային քաղաքացիական ծառայության թափանցիկությունը և հաշվետվողականությունը և բարելավել առնչվող օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին՝ կրճատելու հանրային կառավարման մեջ կոռուպցիոն դրսևորումները: