Նորություններ
News and press releases
Նորություններ և մամլո հաղորդագրություններ ԵԱՀԿ գործունեության մասին
Միջազգային հակակոռուպցիոն օրվա կապակցությամբ՝ մրցանակաբաշխություն և բանավեճ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ
Publishing date: 13 Դեկտեմբերի 2016
Միջազգային հակակոռուպցիոն օրվա առթիվ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին Երևանում կայացավ հակակոռուպցիոն համաժողով՝ խթանելու իրավունքի գերակայությունն ու հաշվետվողականությունը, և ամենամյա մրցանակաբաշխություն՝ գնահատանքն արտահայտելու գործարարներին, քաղաքացիական ակտիվիստներին և լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերի համար:..
Կոռուպցիոն մարտահրավերները՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված՝ երիտասարդություն-հանրային-մասնավոր գործընկերության համաժողովի ուշադրության կենտրոնում
Publishing date: 23 Նոյեմբերի 2016
Երիտասարդություն-հանրային-մասնավոր գործընկերութան հակակոռուպցիոն համաժողովը, որ կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ 2016թ. նոյեմբերի 18-20-ին Կոտայքի մարզում՝ Աղվերանում, մասնակիցներին տրամադրեց կոռուպցիայի դեմ պայքարի գործնական գիտելիքներ և հմտություններ:...
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ քննարկվեցին մասնավոր ոլորտի կոռուպցիոն հիմնախնդիրները
Publishing date: 31 Մայիսի 2016
2016թ. մայիսի 28-ին և 29-ին Աղվերանում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված աշխատաժողովի ուշադրության կենտրոնում էին պետական գնումների, մաքսային և հարկային, ազատ մրցակցության և մենաշնորհների ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը, հաշվետվողականության և թափանցիկության մարտահրավերները, ինչպես նաև օրենսդրական և կարգավորման հիմնահարցերը:...
ԵԱՀԿ գրասենյակը խթանում է քաղաքացիական ծառայության բարեվարքությունը և հաշվետվողականությունը Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների շրջանում
Publishing date: 19 Մայիսի 2016
ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայ պետական ծառայողների միություն ՀԿ-ի միջև 2016 թ. մայիսի 19-ին ստորագրված Փոխըմբռնման հուշագրի նպատակն է ամրապնդել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների համայնքային քաղաքացիական ծառայության թափանցիկությունը և հաշվետվողականությունը և բարելավել առնչվող օրենսդրությունը՝ համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին՝ կրճատելու հանրային կառավարման մեջ կոռուպցիոն դրսևորումները:
ԵԱՀԿ գրասենյակն աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված մրցանակաբաշխությանը
Publishing date: 10 Դեկտեմբերի 2015
ԵԱՀԿ երևանյան գրասենյակն՝ իր գործընկերների հետ համագործակցությամբ, 2015թ. դեկտեմբերի 9-ին կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա կապակցությամբ աջակցել է ամենամյա մրցանակաբաշխությանը՝ լրատվամիջոցների, գործարար համայնքի ներկայացուցիչներին և քաղաքացիական ակտիվիստներին գնահատանքն արտահայտելու կոռուպցիայի դեմ պայքարում ջանքերի համար, ինչպես նաև իրավունքի գերակայությանը, արդարադատության մատչելիությանն ու հաշվետվողականությանը նպաստելու համար: Պարգևատրվողներին պատվեցին նաև իրավական համակարգը հաջողությամբ գործադրելու համար՝ իրենց աշխատակիցների ու սպառողների նկատմամբ գործարար համայնքին ու ընկերություններին հաշվետու լինելու ուղղությամբ:...
ԵԱՀԿ գրասենյակն օգնում է կատարելագործել քաղաքացիական ծառայության բարեվարքությունը և հաշվետվողականությունը Հայաստանում
Publishing date: 17 Նոյեմբերի 2014
Հայաստանի պետական հաստատությունների և մարզային կառավարման մարմինների մոտ քառասուն բարձրաստիճան ներկայացուցիչների համար դասընթաց կազմակերպվեց բարեվարքության, թափանցիկության և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման թեմաների վերաբերյալ 2014 թ. նոյեմբերի-ի 10-15-ին Աղվերանում, Կոտայքի մարզում: Վերապատրաստման դասընթացը կազմակերպել էր «Հայ պետական ծառայողների միություն» հասարակական կազմակերպությունը՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ և Քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ:
ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանում պետական կառավարման համակարգի թափանցիկության և հաշվետվողականության վերաբերյալ քննարկմանը
Publishing date: 18 Հուլիսի 2014
Content type: Մամլո հաղորդագրություններ
Where we are: OSCE Office in Yerevan (closed)
What we do: Արդյունավետ կառավարում