«Անվտանգությունը սկսվում է...» կարճ անիմացիոն ֆիլմ է, որ բացահայտում է, թե ինչ է նշանակում «անվտանգություն»-ը:
Անվտանգությունը ոչ միայն պետությունների միջև խաղաղ հարաբերություններն են, այլ նաև հարցեր, որոնք ազդում են մեր առօրյա կյանքի վրա: ԵԱՀԿ-ն աշխատում է անվտանգության բոլոր այս ասպեկտների ասպարեզում, սկսած սպառազինությունների վերահսկողությունից, ահաբեկչության դեմ պայքարից և արդյունավետ կառավարումից ընդհուպ մինչև շրջակա միջավայրի, մարդկանց, զենքի և թմրանյութերի թրաֆիքինգի դեմ պայքարի, ժողովրդավարացման, մամուլի ազատության և փոքրամասնությունների իրավունքների հարցերը: Իր 57 մասնակից պետություններով Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Ասիայում՝ ԵԱՀԿ-ն աշխարհի խոշորագույն տարածաշրջանային անվտանգության կազմակերպություն է, որ օգնում է ապահովել խաղաղություն, ժողովրդավարություն և կայունություն ավելի քան մեկ միլիարդ մարդկանց համար: http://osce.org
«Անվտանգությունը սկսվում է...» ԵԱՀԿ մամուլի և հանրային տեղեկատվության կողմից իրականացված արտաբյուջետային ծրագիր է, որը ֆինանսավորվել է ԵԱՀԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների, Մոնակոյի, Գերմանիայի և Լիխտենշտեյնի պատվիրակությունների կողմից: Վիեննա, դեկտեմբեր 2012թ.