Chairmanship

Press release

ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստանում զսպվածության կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի 2012թ. - ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ և Արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը այսօր Երևանում կոչ է արել բոլոր կողմերին զերծ մնալ ուժի կիրառումից կամ սպառնալիքից և ձեռնպահ մնալ պատասխան միջոցառումներից:

«Ես խստորեն դատապարտում եմ բռնության վերջին միջադեպերը: Այս հակամարտությունը չի կարգավորվի ուժի կիրառման ճանապարհով: Բռնության շրջանին պետք է վերջ տալ», - ասաց ԵԱՀԿ գործող նախագահը ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո: «Այս նույն ուղերձը ես կփոխանցեմ Ադրբեջանին հինգշաբթի օրը: Վստահություն ձևավորելու ժամանակը եկել է. սա ներգրավված բոլոր կողմերից պահանջում է կամք և նվիրվածություն` խաղաղության հասնելու համար»:

«Մենք Իռլանդիայում շատ լավ գիտենք հակամարտության ավերիչ արժեքը: Եվ մենք գիտենք, թե որքան դժվար է լուծել նման իրավիճակները», - ասաց նա` վերհիշելով Հյուսիսային Իռլանդիայի խաղաղության գործընթացը: «Մեր փորձից ելնելով` շատ կարևոր է ունենալ հստակ և վճռական քաղաքականություն` բռնությանը կամ վրեժխնդիր լինելու գայթակղությանը տեղի չտալու համար: Պահանջվում է քաջություն, հաստատակամություն ու բովանդակալից ներգրավվածություն»:

Նախագահը շեշտեց իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին. «ԵԱՀԿ-ն կարող է օգնել պետությունների և ժողովուրդների միջև եղած տարբերությունները կամրջելու հարցում: Մենք կարող ենք երկխոսության ֆորում ապահովել և օգնել կողմերին ամրապնդել հրադադարի ռեժիմը ու գտնել բանակցված լուծում»:

«Սակայն, որպեսզի առաջընթաց լինի այս երկարատև հակամարտության լուծման հարցում, կողմերը պետք է էլ ավելի առաջ գնան լուծման ուղղությամբ ընդհանուր սկզբունքների վրա իրենց աշխատանքի հարցում, հեռացնեն դիպուկահարներին շփման գծից, համաձայնության գան ճակատային գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմի վերաբերյալ և ուղիներ գտնեն մարդկանց միջև անմիջական շփումները զարգացնելու ուղղությամբ Նախագահների կողմից կայացված վերջին համաձայնագրի կատարման համար», - ասաց նա` ընդգծելով վստահության ձևավորման միջոցառումների անհրաժեշտությունը:

Այսօր ավելի ուշ նա հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ` Հովիկ Աբրահամյանի և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ հետ:
 

Contacts

  • Frane Maroevic
  • Deputy Spokesperson
  • Press and Public Information Section
  • OSCE Secretariat
  • Office: +43 1 514 36 6150
    Mobile: +43 664 8847 4908
    Fax: +43 1 514 36 6105
  • frane.maroevic@osce.org
  • Vasyl Zvarych
  • Deputy Director for Information Policy
  • Ukrainian Ministry of Foreign Affairs
  • 1 Mykhailivska sq.
  • 01018 Kyiv
  • Ukraine
  • Phone: +38044 238 1575
  • v.zvarych@mfa.gov.ua