Secretariat - Action against Terrorism Unit

Press release

Կենսաչափական անձնագրերի օգտագործումը սահմանափակելու ահաբեկիչների տեղաշարժը՝ ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված սեմինարի կիզակետում

ԵԱՀԿ-ն խթանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Հանրային բանալիների տեղեկատուն, որը բազմակողմ փոխանակման գործիք է վավերացնելու էլեկտրոնային անվտանգության առանձնահատկությունների իսկությունը, որոնք պահվում են կենսաչափական անձնագրերի մեջ:  (ԵԱՀԿ/Դիանա Անանյան)
ԵԱՀԿ-ն խթանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Հանրային բանալիների տեղեկատուն, որը բազմակողմ փոխանակման գործիք է վավերացնելու էլեկտրոնային անվտանգության առանձնահատկությունների իսկությունը, որոնք պահվում են կենսաչափական անձնագրերի մեջ: (ԵԱՀԿ/Դիանա Անանյան)

ԵՐԵՎԱՆ, 2013թ. մայիսի 22 – Այսօր Երևանում մեկնարկած սեմինարի ընթացքում մասնակիցները քննարկել են ահաբեկիչների և հանցագործների համար կեղծ ճանապարհորդական փաստաթղթով սահմանը հատելու կանխարգելման ուղիները: Միջոցառումը հատկապես կենտրոնացած է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության /ՔԱՄԿ/ Հանրային բանալիների տեղեկատուի /ՀԲՏ/ վրա, որը  տեխնոլոգիապես զարգացած համակարգ է ապահովելու կենսաչափական անձնագրերի ամբողջականությունը:

«Միկրոքարտերով կենսաչափական անձնագրերի ներդնումը կարևոր քայլ է ահաբեկիչների և հանցագործների կողմից ճանապարհորդական փաստաթղթերի կեղծումը դժվարեցնելու ուղղությամբ», նշեց Փոլ Պիկարդը՝ ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների բաժնի Ահաբեկչության դեմ պայքարի ծրագրի ղեկավարը: «Կարևոր է, որ սահմանի վերահսկման աշխատակիցները կարողանան արագ և արդյունավետ ստուգել, թե արդյոք միկրոքարտը կեղծված է», ասաց նա, ավելացնելով, որ Հանրային բանալիների տեղեկատուն հենց այս հնարավորությունն է ընձեռում:

Երկօրյա սեմինարի անցկացումը հիմնվում է Գործողությունների ազգային ծրագրի վրա, որը 2009թ.-ին մշակվել է Հայաստանի Հանրապետության կողմից ԵԱՀԿ և Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ համատեղ: Ծրագրի հիմնական կետերից է Հայաստանում էլ-անձնագրերի և ինքնությունը հաստատող  էլեկտրոնային քարտերի ներդրումը:

Միջոցառմանը մասնակցում են մոտ 20 հայ ներկայացուցիչներ՝ սահմանապահ զորքերից, պետական ռեգիստրից և տեղեկատվական տեխնոլոգիաների գործակալություններից, որոնք կքննարկեն ՔԱՄԿ ՀԲՏ - ի տեխնիկական, վարչական և գործարկման խնդիրները: Այն կազմակերպվել է ԵԱՀԿ Անդրազգային սպառնալիքների բաժնի/Ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից՝ ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ  ոստիկանության հետ համատեղ:

ԵԱՀԿ-ն անցկացրել է նմանատիպ սեմինարներ Ուզբեկստանում, Մոլդովայում, Ղրղզստանում և Ալբանիայում 2009 թ.-ից ի վեր, երբ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը ընդունել է որոշում ՔԱՄԿ ՀԲՏ խթանելու վերաբերյալ:

ԵԱՀԿ նախարարների խորհրդի որոշումը ՔԱՄԿ ՀԲՏ վերաբերյալ http://www.osce.org/cio/40706

Ահաբեկչության դեմ պայքարի բաժնի համառոտագիր՝ ՔԱՄԿ ՀԲՏ խթանելու մասին http://www.osce.org/atu/73637

Contacts

  • Action against Terrorism Unit, OSCE Secretariat
  • Action against Terrorism Unit
  • OSCE Secretariat
  • Wallnerstrasse 6
  • A-1010 Vienna
  • Austria
  • Office: +43 1 514 36 6788
    Fax: +43 1 514 36 6687
  • atu@osce.org